Մամուլ 1 ամիս առաջ - 08:33 28-08-2026

1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․

Այս տարի էլ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցն իր դռները չի բացի աշակերտների առաջ։ Դեռեւս 2021թ. աշնանը մեկնարկած շինաշխատանքները դեռ ընթացքի մեջ են։

Շինարարության պատասխանատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է, որտեղից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ դպրոցի շինաշխատանքների վերջնաժամկետ է սահմանվել 2026թ. նոյեմբերի 30-ը։ «Շինաշխատանքներն ավարտական փուլում են։

Դպրոցը շահագործման կհանձնվի շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի կողմից, օբյեկտն ընդունելուն ուղղված աշխատանքներն ավարտելուց հետո՝ սահմանված ժամկետում»։

Ի դեպ, դպրոցի շինաշխատանքների սահմանված վերջնաժամկետը սկզբում 2024 թվականն էր, հետագայում մի քանի անգամ ժամկետը երկարացվել է, քանի որ, ըստ հիմնադրամի, նախկին կապալառուն անպատասխանատու է գտնվել, եւ ընթացքում փոխվել են շինարարությունն իրականացնող ընկերությունն ու շինաշխատանքների վերջնաժամկետը։

Այժմ շինարարությունն իրականացնում են «Ջի Թի Էս ՔՆՍԹՐԱՔՇՆ» եւ «ԱԶՈՒՐԻՏ» ընկերությունները, իսկ պայմանագրի արժեքը գրեթե 1.5 մլրդ դրամ է (1 մլրդ 498 մլն 775 հազար 95 դրամ)։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան