Մանկապարտեզ չեն կարողանում կառուցել, Աջափնյակի կայարանը ո՞նց են կառուցելու․ Վիկտոր Մնացականյան
copy image url

Մանկապարտեզ չեն կարողանում կառուցել, Աջափնյակի կայարանը ո՞նց են կառուցելու․ Վիկտոր Մնացականյան

Ներքին 8 ամիս առաջ - 15:55 19-08-2024
Չնայած Երևանի քաղաքային իշխանությունները՝ ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, խոստանում էին, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը կմեկնարկեր 2024 թվականին, իսկ կայարանը պատրաստ կլիներ արդեն 2028 թվականին, այնուամենայնիվ տեսնում ենք, որ գործընթացը ձգձգվում է, և հստակ չէ, թե նոր կայարանն ի վերջո երբ պատրաստ կլինի։ Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվեց, որ կայարանի լրամշակված նախագիծը պատրաստ կլինի մինչև սեպտեմբերի վերջ, իսկ թե երբ կմեկնարկի շինարարությունը՝ հայտնի չէ։

Oragir.News-ի հետ զրույցում «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Վիկտոր Մնացականյանը նշեց, որ ի սկզբանե դեմ է եղել, որ երկրում ստեղծված ներկայիս իրողությունների պայմաններում «Աջափնյակ» կայարանի կառուցման համար մի քանի հարյուր միլիոն դոլար ծախսվի։

«Թե ինչու են երկարաձգվում մետրոյի կառուցման աշխատանքները, ես չեմ կարող տալ կոնկրետ պատասխան, բայց պետք է նշեմ, որ ես սկզբունքորեն դեմ եմ, որ մեր երկրի այս ֆինանսական, թե տնտեսական և ընդհանրապես՝ քաղաքաշինական պլանավորման շատ ցածր մակարդակի պայմաններում ինչ-որ մարդկանց հավակնությունների պատճառով մի քանի հարյուր միլիոն ծախսվի՝ Աջափնյակի այդ կասկածելի կայարանի կառուցապատման վրա։ Ես՝ որպես քաղաքային պլանավորող և ուսումնասիրող, խոսել եմ շատ մասնագետների հետ և այս պարագայում ամենաէֆեկտիվը տրամվայն եմ համարում։

Օրինակ՝ պիկ ժամերին տրամվայի 2 վագոնը կարող է դառնալ 4 և տանել 300 մարդու և ավելին՝ մինչև 600 մարդ կարող են օգտվել տրամվայից՝ նայած, թե ինչքանով է իրավիճակը թույլ տալիս։ Այսպես ծախսերը կնստեն 30 միլիոն, ոչ թե 300։ Հարցը նա է, որ իրենք աջափնյակցիների հետ չեն խոսել, չեն հարցրել, թե որն է նրանց ամենակարևոր խնդիրը և, եթե դա տրանսպորտն է՝ արդյոք դա մետրո՞ն է։ Չգիտեմ՝ ինչ է անում Երևանի քաղաքապետարանը․ մի կողմից ասում են՝ պետք է Հրազդանի ձորում նոր շինթույլտվություններ չլինեն, այդ դեպքում մետրոն կարող է խաթարել իրավիճակը, որովհետև այդ նույն Թումոն ինչքան էլ լավ բան լինի, կառուցվել է հենց ձորում, որտեղ ժամանակին շատ գեղեցիկ շատրվաններ կային։ Այդ գոգավորությունը շատ ճիշտ օգտագործվեց և դարձավ Երևանի ամենալավ ու խնամված այգիներից, բայց նոր կառուցապատումը, գետի մոտ այդ շինարարությունը՝ պատմական կամուրջի կողքին, ես չգիտեմ՝ ինչքանով է այս պահին նպատակահարմար։

Կարծում եմ՝ իրենք առաջին հերթին պետք է նոր իդեաների, գաղափարների, Աջափնյակի կողմ գնացող տրանսպորտային նոր հանգույցներով քաղաքաշինական ծրագրերի տենտեր հայտարարեին, նոր 2 ոտքը դնեին 1 կոշիկի մեջ ու ասեին՝ մետրո ենք ուզում։ Մետրոն ավելի շատ քաղաքական էլեմենտ է, նախընտրական՝ հետագայում նաև ընտրական խոստումներով»։

Մնացականյանը խոսեց նաև ծրագրի վրա արդեն իսկ ծախսված գումարներից, առկա կոռուպցիոն ռիսկերից՝ հայտնելով իր դժգոհությունը․

«Վատն այն է, որ սկզբում արդեն 3֊-4 միլիոն դոլար ծախսվել է նախագծի վրա։ Հիմա՝ եթե այդ նախագիծը 4 միլիոն է, և եթե այդ ռուսական նախագիծը հաղթել է, ապա նա ուրիշ բանի համար պատասխանատու չէ․ իսկ ո՞վ է պատասխանատուն, ո՞վ է այդ քաղաքապետը, որ առանց հստակ ֆինանսներ ունենալու, շատ հարցեր լուծելու՝ ասենք 4 միլիոն ծախսել է հերթական կիսատ-պռատ պրոեկտի վրա։ Ես դա լուրջ չեմ ընդունում, ինչպես, որ քաղաքապետարանի մնացած աշխատանքը, և մենք ուղղակի գերի ենք ընկել այս մարդկանց ձեռքը, իրենց դեֆակտի, շատ դեպքերում նաև կոռուպցիոն ռիսկերով լի այդ խոստումների։

Իսկ ի՞նչ է ինքը կոռուպցիոն ռիսկը. կոռուպցիան անպայման չի, որ վերցնես այդ գումարը, տանես տուն։ Եթե դու ունես նաև խմբակային շահ, այսինքն՝ քո կուսակցության, քո խոստումների, քո քաղաքական համբավը բարձացնելու և այլն, դա ևս համարվում է կոռուպցիոն ռիսկ։ Այսինքն՝ դու ծախսում ես պետական փողեր, որպեսզի քո քաղաքական և քաղաքային ինչ֊-որ անհասկանալի երազանքները իրականանան։ Դա, ոչ թե քաղաքաշինական է, այլ քաղաքական »։

Oragir.News-ի հարցին՝ իրատեսական համարո՞ւմ է, որ գործող իշխանությունները ի վերջո կկառուցեն «Աջափնյակ» կայարանը, թե՞ սա կդառնա նրանց հերթական չկատարված խոստումը՝ Մնացականյանը պատասխանեց․«Մետրոյի կառուցումն իրատեսական է, բայց արդյոք Հայաստանը կարո՞ղ է իրեն թույլ տալ մինչև 300 միլիոն դոլար ծախսել՝ Երևան քաղաքի մի թաղամասի համար մետրո կառուցելու նպատակով։ Ես չեմ հավատում, որ այս իշխանությունները կկարողանան․ մանկապարտեզ չեն կարողանում կառուցել, ասֆալտ, բորդյուր չեն կարողանում անել, տրատուար չեն կարողանում անել, եղած մետրոյին չեն կարողանում տիրություն անել, նոր կայարան ո՞նց են կառուցելու»։

«Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Վիկտոր Մնացականյանը հավելեց նաև, որ իրենց թիմի իշխանության դեպքում ցանկացած ծրագիր իրատեսական կլիներ։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ