Մամուլ 1 ամիս առաջ - 08:36 26-08-2026

Զինծառայողն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մենք հաղորդել էինք, որ երկուշաբթի օրը Սիսիանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպանություն է գործել։


Մեր աղբյուրները փոխանցել էին, որ պայմանագրային զինծառայողն ավագ լեյտենանտ էր, ամուսնացած էր, երեք երեխա ուներ, սպասում էր չորրորդի լույս աշխարհ գալուն։

Գրել էինք, որ զինծառայողը փորձել է մասնակցել բանակում ընթացող ատեստավորմանը, սակայն ատեստավորումը չի հաղթահարել: Տեղեկացանք, որ Սիսիանում զինվորականների ատեստավորումը տեղի է ունեցել հենց նույն օրը` ամսի 24-ին, որից մի քանի ժամ անց զինվորականն ինքնասպան է եղել:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` բանակում ատեստավորումը տեղի է ունենում մի քանի ամիսը մեկ: Նախորդը տեղի է ունեցել հունիսի 7-ի ընտրություններից առաջ, հաջորդը` օգոստոսի 24-ին:

Ուշագրավ է, որ ընտրություններից առաջ ատեստավորման շեմը հաղթահարել է զինվորականների 60 տոկոսից ավելին, այս անգամ՝ դրա ուղիղ կեսը` մոտ 30-40 տոկոսը: Այսինքն, անգամ ատեստավորմամբ են փորձել կաշառել զինվորականությանը եւ նրանց քվեները ստանալ:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան