Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:18 28-02-2023

Պատկերացունո՞ւմ եք, թե ինչ գումարի մասին է խոսքը. ԱԱԾ տնօրենի տեղակալը տեղյակ չէ՝ ինչքան հավելավճար կստանան ատեստավորումից հետո

«Կառավարությունը որոշակի նոր փիլիսոփայություն է առաջարկում, այսինքն՝ ատեստավորման միջոցով աշխատավարձի աճի կամ վարձատրության աճի մեխանիզմ եք գործադրում։ Արդեն պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ գումարի մասին է խոսքը, կամ կանխատեսմամբ որքա՞ն բարձրացում կարող է լինել, և երկրորդ՝ արդյո՞ք սա վերաբերվում է Ազգային անվտանգության մարմիններ համարվող արտաքին հետախուզական այն ծառայությանը, որը պետք է ստեղծվի, թե՞ միայն ԱԱԾ-ի համար է»,- ԱԺ-ում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քննարկելու ընթացքում ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Ի պատասխան ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ հավելավճարի չափը սահնանվելու է կառավարության որոշմամբ, իսկ ատեստավորվող ծառայողների ցանկը՝ ԱԱԾ տնօրենի հրամանով․ «Հետևաբար, այս պահին ֆինանսական հաշվարկի վերաբերյալ ես որևէ տեղեկություն չեմ կարող ներկայացնել»։

Սիմոնյանը նաև նշեց, որ կարգավորումները վերաբերվում են բացառապես ԱԱԾ-ին։

Մանրամսները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան