Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:04 28-02-2023

Կարծում եմ` գերիների հարցով պետք չի չարչարվել. ԱԱԾ տնօրենի տեղակալը` Թագուհի Թովմասյանին

Այսօր ԱԺ հերթական նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանից հետարքրվեց, թե ինչո՞ւ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը նիստ չի անցկացնում։

«Ձևավորման օրվանից հրապարակային մենք ընդամենը տեղյակ ենք, որ մեկ ագամ է նիստ եղել և այդպես էլ հանրությունը չի կարողանում հասկանալ ի՞նչ է անում ԱԱԾ-ն և ի՞նչ արդունքներ ունենք։ Որպես տեղեկություն ասեմ,որ նախորդ տարվա հունվարից դադարեցված է Ադրբեջանի կողմից միակողմանիորեն անհետ կորածների աճյունների որոնման աշխատանքները և ստացվում է, որ մենք այս պահին որևէ քայլ չենք անում։ Խնդրում եմ ամբիոնից հրապարակային հաշվետվություն տվեք, թե ի՞նչ եք անում»,-ասաց Թագուհի Թովմասյանը։

Ի պատասխան ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ մեկ նիստ չի անցկացվել, այլ՝ երեք։

Թագուհի Թովմասյանն էլ նշեց, որ նիստերի մասին պետք է հանրային տեղեկություն տրամադրեն, քանի որ գերիների հարազատների հետ ինքը հաճախակի է հանդիպումներ ունենում և նրանց հարցերին չի կարողանում պատասխանել, որովհետև ԱԱԾ-ն չի տրաամդրում տեղեկություն։

Անդրանիկ Սիմոնյանն էլ նշեց, որ որոշակի խմբերի հետ հանդիպումների կարիք չկա․ «Կարծում եմ՝ պետք չի չարչարվել, որովհետև ամենօրյա ռեժիմով ԱԱԾ տնօրենը, չնայած իր ծանրաբեռնվածությանն, ընդունում է շահառուների խմբերին»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է