Սպորտ 1 ամիս առաջ - 19:15 25-08-2026

Ինձ հետաքրքրում է Ծառուկյանը. օլիմպիական չեմպիոնը մարտահրավեր է նետել UFC-ի աստղերին

Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն և աշխարհի վեցակի չեմպիոն Ջորդան Բարոուզը խոստովանել է, որ ցանկանում է գոտեմարտել խառը մենամարտերի (MMA) մի քանի հայտնի ներկայացուցիչների հետ։

38-ամյա ամերիկացի ըմբիշն արդեն ունի նման դիմակայությունների փորձ։ Ավելի վաղ Քլիվլենդում կայացած RAF լիգայի մրցաշարում նա հանդիպել էր UFC-ի մարտիկ Շոն Բրեդիի հետ և վստահ հաղթանակ տարել՝ 11:0 հաշվով: Հայտնի լրագրող Արիել Հելվանիին տված հարցազրույցում Բարոուզն անվանել է այն մարտիկներին, որոնց հետ կցանկանար չափել ուժերը մրցագորգում․
«Իմ թիվ մեկ նպատակակետն Իսլամ Մախաչևն է։ Նրա հետ գոտեմարտելն իմ ամենամեծ ցանկությունն է։ Մի քանի անգամ նա ասել է, թե ես ընդամենը մեկ հնարք գիտեմ, իսկ ինքը լավն է զուտ Ռուսաստանում մարզվելու շնորհիվ։ Լավ, եկեք ստուգենք, թե իրականում ինչի է նա ընդունակ»։

Ամերիկացին հավելել է, որ մեծ հետաքրքրությամբ կհանդիպեր նաև հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի հետ․
«Ինձ շատ է հետաքրքրում նաև Արման Ծառուկյանը։ Նա անուն է ստեղծել իր համար և դարձել նկատելի բրենդ մարտարվեստների աշխարհում։ Արմանն իսկապես շատ լավն է, ես հարգում եմ նրա հմտությունները։ Մարդկանց դուր է գալիս հետևել նրա ելույթներին, և նա հաստատ առավելագույնս «կվաճառի» մեր հնարավոր գոտեմարտը։

Վերջապես, կա Քոլբի Քովինգտոնը։ Նա աղմկոտ տղա է՝ պատկառելի ցուցանիշներով։ UFC-ում նա հավակնում էր չեմպիոնական գոտուն, իսկ հիմա տիրապետում է RAF-ի գոտուն։ Դեմ չէի լինի մրցագորգի վրա հանդիպել նաև նրա հետ»,- եզրափակել է Բարոուզը։

Armsport

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան