Սպորտ 8 ամիս առաջ - 22:26 28-01-2026

Ես կգնեմ քո տունը, եթե համաձայնես հաջորդ մենամարտդ անցկացնել ինձ հետ․ Ծառուկյանը՝ UFC-ի չեմպիոնին

UFC-ի թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) վարկանիշային աղյուսակի երկրորդ համարը՝ Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, արձագանքել է դիվիզիոնի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի՝ առանձնատունը վաճառելու մասին լուրերին։

Ավելի վաղ Infobae պորտալը տեղեկացրել էր, որ Թոփուրիան 2,9 միլիոն եվրոյով վաճառքի է հանել Մադրիդի «Լաս Լոմաս» էլիտար բնակելի համալիրում գտնվող իր առանձնատունը։

«Ես կգնեմ քո տունը, եթե համաձայնես հաջորդ մենամարտդ անցկացնել ինձ հետ»,- սոցցանցի իր էջում գրել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ վրացական արմատներ ունեցող իսպանացի մարտիկը կարիերայում դադար է վերցրել՝ ամուսնալուծության հետ կապված ընտանեկան խնդիրների պատճառով։

Ստեղծված իրավիճակից օգտվելով՝ Ջասթին Գեյջին օրեր առաջ հաղթանակ տարավ Փեդի Փիմբլեթի նկատմամբ՝ նվաճելով թեթև քաշային կարգի չեմպիոնի ժամանակավոր տիտղոսը։

Armsport

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան