copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:58 21-10-2022

Բրյուսովցիներին չի հետաքրքրում որևէ ազգային հարց, բայց հետաքրքրում է իրենց՝ ավտոնոմ չլինելու՝ մյուսներին չհետաքրքրող հարցը. քաղտեխնոլոգ

«Բրյուսովցիների համար դա երևի ավելի կարևոր է, քան անվտանգության խնդիրները»,- այս մասին Oragir.News-ին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բուհերի միավորման հարցը ավելի կարևոր է, որը ստիպում է երիտասարդներին բողոքի ակցիա անել, քան Արցախի հարցը։

Հիշեցնենք՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիա են անցկացնում և իրենց դժգոհությունն հայտնում բուհերի միավորման ծրագրերի դեմ։

«Ընդհանրապես, դա ոչ միայն բրյուսովցիներին է վերաբերում․ Սուրմալուի աշխատակիցների համար կարևոր էր իրենց խնդիրը, Արմավիրում ճանապարհ փակողներին ոչինչ չի հետաքրքրում, միայն իրենց խնդիրն է հետաքրքրում․ սա նշանակում է, որ Հայաստանում չկա ընդհանուր գաղափար, ազգային իդեա, որի շուրջ ազգը այս պահի դրությամբ այս արժեհամակարգի շուրջ միավորված է»,- ասաց Հակոբյանը։

Հակոբյանի խոսքով՝ մինչև 2018 թ․ կար այն գաղափարը, որը բոլորին միավորում էր իր շուրջը։

«Մինչև 18 թվականը առնվազն երկու գաղափար կար, որոնց շուրջ մարդկանց կարելի էր հանել փողոց․ դրանք Ցեղասպանությունն ու Արցախի հարցն էին, հիմա սրանք էլ արժեհամակարգային առումով միասնական գաղափար չեն ժողովրդի համար։ Հիմա այն իրավիճակն է, որ յուրաքանչյուր շերտ համարում է, որ ինքը պետք է զբաղվի միայն իր մասով և համարում է, որ քաղաքական հարցերով, օրինակ՝ իշխանություն վերցնելու հարցով, պետք է զբաղվի, օրինակ, ընդդիմությունը, համարում է, որ դա ընդդիմության պրոֆեսիոնալ գործն է։ Դրա համար ինձ առանձնապես չի զարմացնում, որ բրյուսովցիներին չի հետաքրքրում որևէ ազգային հարց, բայց իրենց հետաքրքրում է մյուսներին առանձնապես չհետաքրքրող՝ իրենց՝ ավտոնոմ լինելու հարցը»,- ընդգծեց Հակոբյանը։

Հետաքրքրվեցինք Հակոբյանից, թե ինչն է պատճառը, որ ընդդիմությունը չի փորձում իրենց շարքերը ընդգրկել այդ երիտասարդներին, որոնք դժգոհություններ ունեն տարբեր հարցերի շուրջ․ չէ՞ որ 2018 թ․-ին հեղափոխություն արեցին հենց երիտասարդները։

Հակոբյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ընդդիմությունը բավականին միակողմանի է մոտենում հարցին, ընդդիմությունը իր օրակարգն է առաջ քաշում, անվտանգային հարցերը և անտեսում է ռեալությունները, որոնք կան հանրության մեջ, որի մասին մենք խոսեցինք, յուրաքանչյուրին հետաքրքրում է իր պրոբլեմը․ մեկին հետաքրքրում է իր սոցիալական հարցը , մյուսին՝ իր իրավական հարցը, բայց գլոբալ առումով՝ այնպես չէ, որ բոլորին հետաքրքրում է այն օրակարգը, որը առաջ է քաշում ընդդիմությունը, այսինքն՝ անվտանգության հարցը, Արցախի հարցը և այլն։ Այս պարագայում, կարծում եմ, ընդդիմությունը պետք է փորձի ինտեգրել բոլոր պրոբլեմները, այսինքն՝ բոլոր հարցերը, որոնք հուզում են հազարավոր մարդկանց․ պետք է կարողանան այդ հարցերով էլ զբաղվել»։

«Շատ դեպքերում, երբ քաղաքական ընդդիմությունը փորձում է այդ հարցերով էլ զբաղվել, իրենք փորձում են իբր թե լոյալ մնալ և չեն ուզում, որ իրենց շարժումը քաղաքականացվի։ Սա, կարծում եմ, արդեն իրենց պրոբլեմն է, որովհետև ի վերջո իրենք սկսում են հասկանալ, որ հարցը մինչև չի քաղաքականացվում, չի էլ լուծվում, ուզեն, չուզեն իրենք իրենց հարցի լուծումը տեսնելու են քաղաքական ոլորտում, և այստեղ է, որ ընդդիմությունը պետք է կարողանա այդ պահը բռնացնել, հասունացնել»,- ասաց Հակոբյանը։

Հետաքրքրվեցինք Հակոբյանից՝ կարո՞ղ է բուհերի միավորման դեմ բողոքի ակցիաները պատճառ դառնան իշխանափոխության, Հակոբյանը պատասխանեց. «Իրենք իհարկե կարող են, որոշակի իմպուլս տալ, այն դժգոհությունը, որը կա տարբեր խավերի մոտ՝ դա կլինի ուսանողների բողոքը, խաղողագործների բողոքը, վարորդների և այլն, կարող է լինել այն առիթը, որը կարող է ակումլացնել բոլորի դժգոհությունը մի կաթսայում, և այստեղ իհարկե կարևոր դեր կարող են խաղալ քաղաքական ընդդիմադիրները, քաղաքական ընդդիմությունը, որը պետք է կարողանա այդ պահը որսալ։ Իրականում ամբողջ հասարակության մեջ կա բավականին լուրջ լարվածություն, դժգոհություն, դա առաջին հայացքից է թվում, թե հասարակությունը անտարբեր է իր գոյաբանական խնդիրներին։ Ես կարծում եմ, որ այսպիսի լոկոլ խնդիրները կարող են այն բոմբը լինել, որը որ դրված է այսօրվա իշխանական համակարգի տակ»։
adv_banner

Ամենից շատ դիտված

15:15 Ռուբեն Հախվերդյանը թող իր խմիչքների մասին մտածի․ Արամո
12:30 Փոքր Մասրիկում սուգ է. շուրջ 2 տարի առաջ զոհված Շիրազին հողին են հանձնում
13:20 Ջիվանու, Շերամի երգերը իր համար հայկական չե՞ն. Մրոն արձագանքել է Ռուբեն Հախվերդյանին
23:43 Օրինախախտ «յաշիկավարները» ՔԿ-ի «քթի տակ» սպասում էին, թե երբ են Արաբկիրի թաղապետին տեղափոխելու դատարան․ shamshyan.com
08:18 Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ Հրապարակ
18:00 Կարիճներն իրար են գզռտում․ Արսեն Թորոսյանը Նիկոլի օրինակով ուժայիններին շանտաժ է անում
14:40 Դիլիջանում ավտովթարից վիրավորված 2 և 4 տարեկան երեխաներին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ
23:25 Ինչո՞ւ է ՔՊ-ականը հայելու մեջ ցնցոտիավոր ջադու տեսնում
10:11 Մոտ 3 օր առաջ Օմոն-ը, ոստիկաններն ու մոտ 30 ախրանիկներ լցվեցին բակը․ Ազատության 12 շենքի բնակիչ
23:17 Նկարելը ինձ համար հաց ուտելու նման մի բան է. ինքնուս նկարչի պատմությունը