Արտաքին 43 րոպե առաջ - 23:28 23-08-2026

Իրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի հնարավոր տնտեսական պատերազմին. ԻՀՊԿ

Թեհրանն ունի բազմաթիվ հակազդեցություններ Վաշինգտոնի թշնամական գործողությունների դեմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ Հոսեյն Մոհեբին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին: Նա գործողությունն անվանել է «աննախադեպ մասշտաբի մեկուսացում» և կոչ է արել դաշնակիցներին միանալ Վաշինգտոնին։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ունենք հակազդեցություն թշնամու կողմից ցանկացած գործողության դեմ: Նրա թշնամական գործողություններից մեկը տնտեսական պատերազմն է: Մենք ունենք հակազդեցություն, որը թույլ է տալիս մեզ մեղմել նման պատերազմի բացասական հետևանքները և հեշտությամբ տնտեսական հարաբերություններ հաստատել տարբեր երկրների հետ»,- ասել է Մոհեբին։

Նա նշել է, որ Թրամփի հայտարարությունները Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին նշանակում են Վաշինգտոնի պարտությունը ռազմական հակամարտությունում։