ԻնստաNews 1 ամիս առաջ - 18:00 23-08-2026

ԻՆՍՏԱ NEWS | Կյանքին վտանգ սպառնացող ռեկորդներ. ռեկորդակիր Արմեն Ադոնցը տրաքեցրել է 13 ջեռակ և ատամներով մեքենա քաշել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ինստա News հաղորդաշարի շրջանակում հյուրընկալել ենք «Դյուցազնագրքի» քառակի և «Գինեսի ռեկորդների գրքի» ռեկորդակիր, կրկեսի դերասան Արմեն Ադոնցին։

Ռեկորդակիրը պատմել է իր ցնցող ու վտանգավոր հնարքների, առողջական լուրջ խնդիրների, ինչպես նաև արտասովոր նախասիրությունների մասին։

Արմենն անդրադարձել է իր գրանցած լուրջ արդյունքներին․ նա կարողացել է գերազանցել ռուս ռեկորդակրին, ով գլխով ճկում էր 11 ամրան՝ հասցնելով այդ թիվը 18-ի։ Բացի այդ, Արմենը կարողանում է ատամներով մեքենա քաշել։

Ռեկորդակիրը բացահայտել է, որ եղել են դեպքեր, երբ «Գինեսի» կոմիտեն մերժել է իր հայտը․ օրինակ՝ կոկորդով ամրան ճկելու հնարքը, որը համարվել է կյանքի համար չափազանց վտանգավոր։ Տաղավարում նա ցուցադրել է նաև ջեռակ (գրելկա) պայթեցնելու իր ռեկորդը․ նա փչելով պայթեցրել է 13 ջեռակ, որի հիմնական վտանգն այն է, որ պայթյունի պահին հարվածը կարող է դիպչել դեմքին։ Արմեն Ադոնցը խոստովանել է, որ չնայած կրկեսն իր համար հարազատ ընտանիք է, որտեղ բոլորն աջակցում են միմյանց, ծնկների հոդերի լուրջ խնդիրների պատճառով հնարավոր է՝ ստիպված լինի շուտով հեռանալ կրկեսային գործունեությունից։

Ուշագրավ է, որ ռեկորդակիրը նաև մեծ կենդանասեր է։ Նա տանը իսկական փոքրիկ ֆերմա է հիմնել, որտեղ պահում է ցեղական այծեր, ոչխարներ և նույնիսկ փոքր օձեր։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը