Մամուլ 1 ամիս առաջ - 08:58 22-08-2026

«Հրապարակ». Հրամանատարական կազմին խիստ զգուշացվել է, որ այսուհետ որևէ զինվորի հակագազով չպատժեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից հանրությունը ցնցվել է Ճամբարակի զինվորների հետ տեղի ունեցած դաժան դեպքից:

Հիշեցնենք, որ, ըստ որոշ հրապարակումների, զինվորներին, որպես պատիժ, հակագազ են հագցրել և ստիպել են վազել Ճամբարակ-Վահան ավտոճանապարհին` ժամը 22-ին, սակայն բանակում ժամը 21:00-ից հետո արգելված է զինվորի՝ զորամասի տարածքից դուրս գտնվելը: Արդյունքում` վրաերթ, 6 զինծառայող է տուժել, մեկը մահացել է, երկուսի վիճակը ծանր է, մյուսները բժշկական հաստատությունում են գտնվում:

Չնայած պաշտպանության նախարարությունից և Քննչական կոմիտեից զինվորներին հակագազով վազեցնելու մասին լուրերը հերքեցին, սակայն ՊՆ-ի մեր աղբյուրն ասում է, որ բանակում հակագազ հագցնելով զինվորներին վազեցնելը բավականին հին և ընդունված պատժամիջոց է, որը կիրառվել է դեռ նախկին իշխանությունների ժամանակներից:

Բանակում զինծառայող ունեցած ընտանիքներում դա շատ լավ գիտեն: Մեր աղբյուրն ասում է, որ նախօրեի դժբախտ դեպքից հետո հրամանատարական կազմին խիստ զգուշացվել է, որ այսուհետ որևէ զինվորի հակագազով չպատժեն, հակառակ պարագայում հետևանքներն իրենց համար կարող են անկանխատեսելի լինել»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի