Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:55 07-10-2024

Վիտալի Բալասանյանին զգուշացվել է, որ այլևս նման աշխատանքներ չկատարի

«Համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ համայնքային հողի ինչ-որ հատված գրավել են, հարթեցնում են, շինարարություն է իրականացվում»,- քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսքն ուղղելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին:

Վերջինը նշեց, որ ինքը շրջայց է կատարել այդ տարածքում և զգուշացում արել․ «Իրականում այն հատվածում, որը ներկայացվել է որպես զավթած հող, դիմացի տունը պատկանում է Վիտալի Բալասանյանի ազգականին՝ սեփականության վկայականով: Դիմացի հատվածում տարիների ընթացքում եղել է կուտակված աղբ, նաև՝ ճյուղեր, որին ականատես է եղել նաև պարոն Բեգոյանը։ Որևիցե ծառ կտրված չի եղել, միգուցե աշխատանքների ժամանակ ճյուղեր եղել են կտրված, բայց հողատարածքի մեջտեղում կա հաստաբուն ծառ․ եթե կտրված լիներ՝ հետագայում զավթելու համար, առաջինը պիտի կտրված լիներ այդ ծառը։ Պարոն Բալասանյանին զգուշացվել է, որ այլևս նման աշխատանքներ չկատարի: Եվ պարոն Բեգոյանի հետ շրջայցի ընթացքում զգուշացվել է, որ այդտեղ տնկվելու է մոտ 30 ծառ»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան