Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանը, ով արդեն մի քանի տարի է, ինչ մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, նշում է ծննդյան տարեդարձը։
Տոնական օրվա առթիվ Մերին սոցիալական էջերում հանդես է եկել նոր, էլեգանտ ֆոտոշարքով։
Ծննդյան տարեդարձի առթիվ հրապարակված լուսանկարներում Մերին ներկայացել է կանացի, շքեղ ու ոճային կերպարում։ Ֆոտոշարքին կից դերասանուհին կատարել է ինքնատիպ ու խոսուն մակագրություն.
«Բարի գալուստ մեծերի կյանք… սիրելիս…»,- գրել է Մերի Մակարյանը։
Հիշեցնենք, որ Մերի Մակարյանը Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո որոշ ժամանակ պասիվ էր ստեղծագործական դաշտում, սակայն վերջին տարիներին նա կրկին վերադարձել է ակտիվ գործունեությանը՝ այս անգամ հանրությանը ներկայանալով որպես հաղորդավարուհի։
Թամարա Քալանթարյան