Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը, ով ամուսնալուծությունից հետո սկսել է առավել ակտիվ լինել սոցիալական ցանցերում, վառ ճամփորդություններից, հետաքրքիր նախագծերից ու առօրյայից զատ՝ պարբերաբար ներկայանում է նոր ու տպավորիչ ֆոտոշարքերով։
Այսօր դերասանուհին ինստագրամյան էջում հանդես է եկել նոր լուսանկարներով, որտեղ ներկայացել է նոր կերպարում։ Ֆոտոշարքին կից Տաթևիկը կատարել է մակագրություն.
«Ամենագեղեցիկ բանը, որ դու կարող ես կրել, բարությունն է»,- գրել է դերասանուհին։
Հրապարակված լուսանկարներն անմիջապես արժանացել են հետևորդների հավանումներին։
Թամարա Քալանթարյան