Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 14:16 13-08-2026

ԱՄՆ Պետդեպարտամենտը հատուկ գրասենյակ է ստեղծել ծննդաբերական տուրիզմի դեմ պայքարելու համար

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱՄՆ Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ գրասենյակ ծննդաբերական տուրիզմի դեմ պայքարելու համար, որն, ըստ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, կհետաքննի վիզա ունեցողների գործունեությունը, կխափանի անօրինական ցանցերն ու վերջ կդնի օրենքի չարաշահմանը, ընդ որում՝ գործունեության առաջին իսկ ամսում արդեն չեղարկվել է աշխարհի տարբեր երկրների ավելի քան 600 քաղաքացիների վիզա։

Ինչպես հայտնում է Meduza-ն, քայլն ուղղված է հղի կանանց՝ ԱՄՆ մեկնելու և ծննդաբերելու միջոցով երեխային ամերիկյան քաղաքացիություն ապահովելու պրակտիկայի դեմ, ինչը համահունչ է օգոստոսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրերին, որոնք սահմանափակում են ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու հնարավորությունը։

Թամարա Քալանթարյան