Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:20 07-11-2022

Ադրբեջանաթուրքական հայախոս քարոզչամեքենայի դեմ պայքարելու համար քրեական հետապնդման ենթարկվելն ինձ համար ավելի քան պատվաբեր է. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանին այսօր հրավիրել են ՀՀ Քնչական կոմիտե՝ հարցաքննության: Այս մասին տեղեկացանք փաստաբանի ֆեյսբուքյան էջից:

«Մեծ սիրով տեղեկացնում եմ, որ իրեն իրավաբան համարող Տիգրան Եգորյանի դանոսի հիման վրա այսօր կեսօրին հրավիրվել էի Կենտրոնի քննչական՝ հարցաքննության։ Հրավիրվել էի վկայի կարգավիճակով, սակայն քննիչն ինձ հարցաքննեց որպես «փաստացի կասկածվող»՝ մեղադրյալի իրավունքներով (ի դեպ, շատ ճիշտ արեց):

Ինձ փաստացի կասկածում են ադրբեջանաթուրքական քարոզչության բացահայտ առաջամարտիկ, «Անտարեսի» տնօրեն, նիկոլի հրատարակիչ, բազմամիլիոն պետական ֆինանսավորման շահառու Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ «բռնությունն արդարացնելու» համար՝ վերջերս սոռոսականների ներմուծած լիբերալ-ֆաշիստական հոդվածով։

Ցուցմունքիս մեջ բառացի նշել եմ. «Տալիս եմ իմ լիակատար համաձայնությունը նշված արարքի համար քրեական հետապնդման ենթարկվելու համար, որպեսզի ի ցույց դնեմ նշված անձի [իրեն իրավաբան համարողի] պնդումների սնանկությունը»։ Ու առհասարակ՝ ադրբեջանաթուրքական հայախոս քարոզչամեքենայի դեմ պայքարելու համար քրեական հետապնդման ենթարկվելն ինձ համար ավելի քան պատվաբեր է։

Միակ մտավախությունս այն է, որ հանկարծ վարույթը իմ մասով չկարճեն»,- գրել Է Ռուբեն Մելիքյանը:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել