Ներքին Միտք 2 ամիս առաջ - 23:45 07-08-2026

Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստն ավարտվեց մեկնարկից ընդամենը 20 րոպե անց՝ դատավոր Հակոբ Մանուկյանի ինքնաբացարկով։

Նիկոլը փորձում է քրեականացնել այն հաստատությունը, որը դարեր շարունակ պահել է հայ ժողովրդի հավատը, ինքնությունը և պետականության գաղափարը։
Սակայն այսօրվա նիստը մեկ կարևոր փաստ արձանագրեց։

Բարոյականությունը իմ հայրենիքում չի մեռել։
Դատավորի ինքնաբացարկը, անկախ դրա իրավական հիմքերից, մեկ անգամ ևս ցույց տվեց, որ դեռ կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում իրենց անունը կապել պատմության այն էջերին, որտեղ արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին։

Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, սահմանափակումներ կիրառել, փորձել լռեցնել Եկեղեցին, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հաղթահարել է կայսրությունների հալածանքները, ցեղասպանությունը, խորհրդային բռնաճնշումները։ Կհաղթահարի նաև այս փորձությունը։

Իսկ նրանք, ովքեր այսօր իրենց քաղաքական օրակարգը կառուցում են Եկեղեցու դեմ պայքարի վրա, վաղը կանգնելու են պատմության դատաստանի առաջ։
Որովհետև պետությունը կարող է գոյատևել առանց բազմաթիվ իշխանությունների, բայց չի կարող գոյատևել առանց բարոյականության։
Իսկ բարոյականությունը իմ հայրենիքում դեռ չի մեռել։
Հ.Գ. Նկարում Շուշիի Կանաչ Ժամն է

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
00:08 12-ամյա երեխան դպրոցում պարբերաբար ծեծի է ենթարկվում. ահազանգ
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
12:03 Գիտության ֆինանսավորումը եռապատկելու մասին չեն խոսում, բայց հերիք ա՝ 726 դրամ պակաս լինի՝ նամակ, բողոք, ցույց. նամակ չրե՛ք, իգնոր եմ անելու. Փաշինյան
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին