Մամուլ 2 ամիս առաջ - 09:13 07-08-2026

«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը տեւական ժամանակ է մուտք է գործել սպորտի աշխարհ եւ զբաղեցնում է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, վաղուցվանից էր աչք դրել Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին վրա: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը 2004 թվականից ի վեր քաղբանտարկյալի կարգավիճակում գտնվող Գագիկ Ծառուկյանն է:

«Հրապարակը» նախկինում գրել է, որ Արայիկ Հարությունյանը վաղուց է մտմտում ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնն իրենով անելու սցենարների շուրջ: Նա այս տարեսկզբին հայտարարեց, որ Ծառուկյանն իրավունք չունի զբաղեցնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնը, քանի որ այս տարի լրանում է նրա 70 տարին: Ի վերջո, ի՞նչ է լինելու ՀԱՕԿ-ի հետ. Գագիկ Ծառուկյանը կալանավորված է, իսկ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Հայաստանում չէ, ու ասում են դժվար թե շուտ վերադառնա՝ աչքի առաջ ունենալով Ծառուկյանի հետ տեղի ունեցածը: Նրան ուղիղ տեքստով ասել են հաջորդը դու ես, եւ նա մեկնել է երկրից դեռ Ծառուկյանին կալանավորելուց առաջ:

Մեր տեղեկություններով, իշխանությունը պատրաստվում է իրենով անել նաև ՀԱՕԿ-ը: Չնայած ՀԱՕԿ-ը ՄՕԿ-ի Միջազգային օլիմպիական կոմիտեի կազմում է ընդգրկված, տեսակով հասարակական կամակերպություն է պետությանը չի ենթարկվում, եւ աշխարհում ընդունված չէ ՄՕԿ կառույցների հետ նման կերպ վարվելը, բայց Նիկոլ Փաշինյանն աշխարհի կանոններին չի ենթարկվում եւ այստեղ եւս որոշել է «իշխանափոխություն» անել:
Մեզ հասած տեղեկություններով, աշնանը, հնարավոր է՝ սեպտեմբերին, համագումար կհրավիրեն, որտեղ ՀԱՕԿ-ի կազմում ընդգրկված սպորտային ֆեդերացիաների ղեկավարները կընտրեն նոր ՀԱՕԿ ղեկավար, ու չի բացառվում, որ դա ՔՊ առանցքային դեմքերից մեկը լինի կամ հենց այս պաշտոնի վրա վաղուց աչք դրած Արայիկ Հարությունյանը:

Տարատեսակ ճնշումներով ՔՊ-ի համար դժվար չի լինի ստանալ այս կամ այն ֆեդերացիայի նախագահի համաձայնությունը՝ Ծառուկյանին գահընկեց անելու եւ ցանկալի նախագահ կարգելու հետ կապված: Դե իսկ Ռոստոմյանն էլ, թերեւս, ինքնակամ կհրաժարվի կամ ուղղակի չի մասնակցի այդ պրոցեսին: Առանձնապես բարդ խնդիր չի լինի նաեւ ՀԱՕԿ նախագահի փոփոխությունից հետո ՀԱՕԿ ղեկավար կազմի եւ գործկոմի փոփոխություն անելը: Իսկ այս ներքին պրոցեսներին Միջազգային օլիմպիական կոմիտեն դժվար թե փորձի որեւէ կերպ մասնակցություն ունենալ դա կհամարեն Հայաստանի ներքին խնդիրը, եւ Ծառուկյանի ու սպորտի շահերը պաշտպանողներ էլ չեն գտնվի, որովհետեւ մարդիկ արդեն հաշտվել են այն ապօրինի հաշվեհարդարի հետ, որն իրականացնում է Փաշինյանը ԲՀԿ-ի եւ, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, ոտնահարելով միջազգային բոլոր նորմերն ու օրենքները եւ որեւէ արձագանքի դրսից չարժանանալով:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան