Մամուլ 2 ամիս առաջ - 08:42 07-08-2026

«Ժողովուրդ». Խորհրդարանում այս օրերին զբաղված են աշխատասենյակների վերաբաշխմամբ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ Ազգային ժողովի նախագահ ընտրված Ռուբեն Ռուբինյանն արդեն տեղափոխվել է Ալեն Սիմոնյանի նախկին աշխատասենյակ։ Խորհրդարանում նրան ուղեկցում են անվտանգության երկու աշխատակիցներ, իսկ նրա աշխատակազմը տեղավորվել է ԱԺ նախագահի աշխատակազմի համար նախատեսված սենյակներում։

Նոր փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, որը օրեր առաջ ընտրվեց այդ պաշտոնում, արդեն աշխատում է Ռուբեն Ռուբինյանի նախկին աշխատասենյակում։ Իսկ Հայկ Կոնջորյանը, որը նույնպես ստանձնել է ԱԺ փոխնախագահի պաշտոնը, արդեն երրորդ օրն է իր աշխատանքը կազմակերպում Հակոբ Արշակյանի համար նախատեսված աշխատասենյակում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ եթե իշխանությունն աջակցի ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածությանը և նա ընտրվի Ազգային ժողովի հաջորդ փոխնախագահ, նրա համար նախատեսված աշխատասենյակն արդեն նախապատրաստված է։ Այն գտնվում է Հայկ Կոնջորյանի աշխատասենյակի հարևանությամբ և ժամանակին ծառայել է ընդդիմադիր փոխնախագահների համար։

Խորհրդարանում այս օրերին ձևավորվել է յուրահատուկ աշխատանքային խառնաշփոթ։ Իրենց մանդատները պահպանած պատգամավորները շարունակում են աշխատել նույն սենյակներում, մինչդեռ նոր եկածները կամ պաշտոն փոխածները զբաղված են աշխատասենյակների վերաբաշխմամբ։ Մի հատված դեռևս մշտական սենյակ չունի, մյուսները քննարկում են վերանորոգման, կահավորման և աշխատակազմերի տեղավորման հարցերը։

ԱԺ միջանցքներում այժմ կարելի է հանդիպել տեղափոխվող արկղերի, փաստաթղթերով ծանրաբեռնված օգնականների, նոր ցուցանակներ ամրացնող աշխատակիցների և սենյակների շուրջ ընթացող ակտիվ քննարկումների։ Քաղաքական իշխանության նոր ճարտարապետությունը, փաստորեն, արդեն տեսանելի է ոչ միայն նիստերի դահլիճում, այլև խորհրդարանի յուրաքանչյուր հարկում ու յուրաքանչյուր դռան վրա»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան