Մամուլ 4 տարի առաջ - 08:36 09-06-2022

Դիահերձարաններում այս օրերին դեռ գտնվում են մոտ 86 զինվորի մասունք. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2021 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետեւանքով մեր զոհերին եւ անհետ կորածներին, հայտնել էր. «Այսօրվա դրությամբ մենք ունենք 100 նույնականացված մարմին, որոնք նույնականացվել են հարազատների հետ, բայց հարազատները ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են ընդունել այդ փաստը, ինչը հասկանալի է։ Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են»:
Նա նաեւ նշել էր, որ կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտություններին ու սեփական միջոցներով արտերկրում են կազմակերպում ԴՆԹ հետազոտությունը: Իսկ ի՞նչ ունենք վարչապետի հայտարարությունից 1 տարի 2 ամիս անց: «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Մեծամորի եւ Հերացու դիահերձարաններում այս օրերին դեռ գտնվում են մոտ 86 զինվորի մասունք. հարազատները հրաժարվում են ընդունել, որ իրենց երեխաներն են: Ասել է թե՝ պատերազմից մոտ 2 տարի անց իրավիճակը չի փոխվել, եւ անգամ շատ զինվորականների առաջարկած եղբայրական գերեզման ստեղծելը մնացել է առկախված»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է