Սպորտ 2 ամիս առաջ - 23:25 04-08-2026

ՈւԵՖԱ-ն փոխում է եվրագավաթներում դեղին քարտերի որակազրկման կանոնը

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) հայտարարել է Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունների լիգայի փուլերում դեղին քարտերի հաշվարկման նոր կանոնների ներդրման մասին:

Նոր կանոնակարգի համաձայն՝ եվրագավաթների լիգայի փուլում ֆուտբոլիստները և թիմերի պաշտոնյաները որակազրկվելու են ոչ թե երեք, այլ չորս դեղին քարտ ստանալուց հետո (որոնք չեն հանգեցրել հեռացման)։ Առաջին որակազրկումից հետո պատիժը վրա կհասնի յուրաքանչյուր հաջորդ զույգ դեղին քարտից հետո՝ վեցերորդ, ութերորդ, տասներորդ և այդպես շարունակ:

Ընդ որում, եվրագավաթների որակավորման փուլերում կանոնները կմնան անփոփոխ. որակազրկումը կկիրառվի երեք դեղին քարտից հետո, իսկ այնուհետև՝ յուրաքանչյուր հաջորդ կենտ քարտի դեպքում:

ՈւԵՖԱ-ն այս փոփոխությունները բացատրում է 2024/25 մրցաշրջանից ուժի մեջ մտած եվրագավաթների ձևաչափի ռեֆորմով: Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկությունների լիգայի փուլերում հանդիպումների քանակի ավելացումը վեցից ութի հանգեցրել էր դեղին քարտերի կուտակման պատճառով որակազրկումների ռիսկի մեծացմանը։ Նոր կանոնները կոչված են պահպանելու հավասարակշռությունը խաղերի քանակի և զգուշացումների թույլատրելի սահմանի միջև:

Բացի այդ, նոր կանոնակարգը կգործի նաև Կոնֆերենցիաների լիգայում, չնայած այն հանգամանքին, որ այս մրցաշարի լիգայի փուլը նախկինի պես բաղկացած է վեց հանդիպումից: Այս որոշումը պայմանավորված է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տարբեր մրցաշարերի մասնակցող ակումբների միջև ֆուտբոլիստների հնարավոր տեղափոխություններով:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան