Սպորտ 3 տարի առաջ - 21:54 17-08-2023

«Փյունիկը» պատասխան խաղում ևս 0։3 հաշվով պարտվեց «Բուդյո-Գլիմտին»՝ ավարտելով պայքարը եվրագավաթներում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալել էր նորվեգական «Բուդյո-Գլիմտին»։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց հայկական թիմի պարտությամբ՝ 0։3։

Դիմակայության ընդհանուր 0։6 հաշվով պարտությունից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ավարտեց պայքարը եվրագավաթներում։

Հիշեցնենք, որ ԿԼ-ի որակավորման 1-ին փուլում «Փյունիկը» հաղթահարել էր էստոնական «Նարվա Տրանսի», իսկ 2-րդ փուլում շվեդական «Կալմարի» արգելքը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում