«Փյունիկը» դարձյալ պարտվեց «Ցրվենա Զվեզդային» և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում
copy image url

«Փյունիկը» դարձյալ պարտվեց «Ցրվենա Զվեզդային» և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում

Սպորտ 2 տարի առաջ - 23:00 09-08-2022
Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալել էր «Ցրվենա Զվեզդային»:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնը պարտվեց 0:2 հաշվով: Հանդիպման 30-րդ րոպեին «Փյունիկի» դարպասին 11-մետրանոց է նշանակվել. Հայաստանի հավաքականի դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը փրկել է իր թիմին վերահաս գոլից:

Ամեն դեպքում, առաջին խաղակեսի նախավերջին րոպեին դարձյալ 11-մետրանոց է նշանակվել «Փյունիկի» դարպասին. այս անգամ այն հստակ է իրացրել Գելոր Կանգան:

60-ր րոպեին Միլան Պավկովը նաև կրկնապատկել է հաշվի տարբերությունը: Այսպիսով, «Փյունիկը» «Ցրվենա Զվեզդային» պարտվեց դիմակայության ընդհանուր 0:7 հաշվով:

Եղիշե Մելիքյանի գլխավորած «Փյունիկը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում: Հեղինակությամբ 2-րդ ակումբային մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում հայկական թիմի մրցակիցը Տիրասպոլի «Շերիֆն» է: