Սպորտ 1 ամիս առաջ - 13:55 30-08-2026

Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում

Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլում իր պատմական ելույթները Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» կսկսի սեպտեմբերի 16-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Պրահայի «Սպարտային»:

ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հաստատել է մրցաշարի լիգայի փուլի խաղացանկը:

Երևանյան ակումբի հանդիպումների ամբողջական ժամանակացույցն ըստ Երևանի ժամանակի.
16 սեպտեմբերի, 20:45 | «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» (Տնային)
15 հոկտեմբերի, 23:00 | «Յագելոնիա» – «Արարատ-Արմենիա» (Արտագնա)
22 հոկտեմբերի, 20:45 | «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» (Տնային)
5 նոյեմբերի, 00:00 | «Տորրենսե» – «Արարատ-Արմենիա» (Արտագնա)
26 նոյեմբերի, 21:45 | «Զալցբուրգ» – «Արարատ-Արմենիա» (Արտագնա)
10 դեկտեմբերի, 21:45 | «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նայմեգեն» (Տնային)
21 հունվարի, 21:45 | «Արարատ-Արմենիա» – «Ցելյե» (Տնային)
28 հունվարի, 00:00 | «Միլան» – «Արարատ-Արմենիա» (Արտագնա)

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին թիմն է, որը հանդես է գալու Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլում:

Երևանյան ակումբն այս ուղեգիրը նվաճեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» նկատմամբ անցումային փլեյ-օֆֆում տարած դրամատիկ հաղթանակի (ընդհանուր՝ 2-1) շնորհիվ, իսկ վիճակահանությունից առաջ ընդգրկված էր 4-րդ զամբյուղում:

Armsport

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան