Սպորտ 3 ամիս առաջ - 13:10 28-06-2026

ԱԱ-2026. Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը


ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունում ավարտվեց խմբային փուլը։

Հայտնի են փլեյ-օֆֆ դուրս եկած բոլոր 32 հավաքականները և 1/16 եզրափակիչի ամբողջական ցանցը։

Խմբային փուլի արդյունքներով պայքարը շարունակելու իրավունք են ստացել նաև 3-րդ տեղը զբաղեցրած լավագույն 8 թիմերը. Շվեդիա, Գանա, Էկվադոր, Բոսնիա և Հերցեգովինա, Պարագվայ, Սենեգալ, Ալժիր և Կոնգոյի ԴՀ:

Փլեյ-օֆֆի մեկնարկը կտրվի արդեն այսօր՝ հունիսի 28-ին։ Առաջին խաղում, որը կկայանա Լոս Անջելեսում, կմրցեն ՀԱՀ-ի և Կանադայի հավաքականները։ Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:

Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան փլեյ-օֆֆը կսկսի հուլիսի 4-ին՝ Մայամիում մրցելով Կաբո-Վերդեի դեմ, իսկ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը հուլիսի 2-ին կհանդիպի Ավստրիային։

1/16 եզրափակիչի ամբողջական խաղացանկը
(Ժամերը նշված են Երևանի ժամանակով)

Հունիսի 28
23:00 | ՀԱՀ – Կանադա (Լոս Անջելես)

Հունիսի 29
21:00 | Բրազիլիա – Ճապոնիա (Հյուսթոն)

Հունիսի 30
00:30 | Գերմանիա – Պարագվայ (Բոստոն)
05:00 | Նիդերլանդներ – Մարոկկո (Մոնտերեյ)
21:00 | Կոտ դ’Իվուար – Նորվեգիա (Դալաս)

Հուլիսի 1
01:00 | Ֆրանսիա – Շվեդիա (Նյու Ջերսի)
05:00 | Մեքսիկա – Էկվադոր (Մեխիկո)
20:00 | Անգլիա – Կոնգոյի ԴՀ (Ատլանտա)

Հուլիսի 2
00:00 | Բելգիա – Սենեգալ (Սիեթլ)
04:00 | ԱՄՆ – Բոսնիա և Հերցեգովինա (Սան Ֆրանցիսկո)
23:00 | Իսպանիա – Ավստրիա (Լոս Անջելես)

Հուլիսի 3
03:00 | Պորտուգալիա – Խորվաթիա (Տորոնտո)
07:00 | Շվեյցարիա – Ալժիր (Վանկուվեր)
22:00 | Ավստրալիա – Եգիպտոս (Դալաս)

Հուլիսի 4
02:00 | Արգենտինա – Կաբո-Վերդե (Մայամի)
05:30 | Կոլումբիա – Գանա (Կանզաս Սիթի)

Armsport

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան