Արտաքին 7 ամիս առաջ - 22:12 17-02-2026

PKK լուծարման առաջին փուլն ավարտված է. Օջալան

Քրդական բանվորական կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլա Օջալանը հայտարարել է, որ կազմակերպության լուծարման առաջին փուլն ավարտված է։

Ցմահ ազատազրկման դատապարտված Օջալանը այս մասին հայտարարել է նախօրեին Իմրալի կղզու բանտում կայացած հանդիպման ընթացքում։

«Կազմակերպության լուծարման և զինված պայքարի դադարեցման փուլն ավարտված է։ Այժմ մենք պետք է անդրադառնանք ինտեգրման գործընթացին։ Դա հաշտեցման պրոցեսի երկրորդ փուլի առանցքային կետն է»,- այսօր Օջալանի խոսքերն է փոխանցել նրան բանտում այցելած քուրդ պատգամավոր Միդհաթ Սանջարը։

Քրդամետ DEM կուսակցության անդամի խոսքով՝ Օջալանի հետ բանտում կազմակերպված հանդիպումը տևել է երեք ժամ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է