Արտաքին 1 ամիս առաջ - 19:07 06-09-2026

Զելենսկու բանակցությունների առաջին փուլն Ուիթքոֆի և Քուշների հետ ավարտվել է

Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունների առաջին փուլն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ ավարտվել է։ Շուտով կսկսվի ընդլայնված փուլը՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, «Европейская правда»-ին է հայտնել Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

Ուկրաինական պատվիրակության առաջին հանդիպումը ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ի երեկոյան։ Ըստ Զելենսկու, Կիևում բանակցությունները կանցնեն մի քանի նստաշրջաններով․ նախ Ուկրաինան հարցեր կքննարկի ամերիկյան ներկայացուցիչների հետ, որից հետո բանակցություններին կմիանան «եվրաեռյակի» երկրների ազգային անվտանգության հարցերով խորհրդականները։

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչներն արդեն ժամանել են Կիև՝ բանակցություններին մասնակցելու համար։

Ուիթքոֆն ու Քուշները սեպտեմբերի 6-ին գնացքով ժամանել են Ուկրաինայի մայրաքաղաք։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստվում էր նրանց դիմավորել օդանավակայանում, սակայն, ըստ նրա, Ռուսաստանի հարվածները թույլ չեն տվել ամերիկացի բանագնացներին օգտվել ինքնաթիռից։

Նախօրեին Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվայում ավելի քան երեք ժամ բանակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ռուսաստանյան կողմն ամերիկյան ներկայացուցիչներին ներկայացրել է իր դիրքորոշումը և վստահություն հայտնել դրված նպատակներին հասնելու հարցում։ Սպիտակ տանը բանակցությունները բնութագրել են որպես բովանդակալից և հայտնել, որ հաջորդ քայլերի մասին նախատեսվում է հայտարարել առաջիկա շաբաթներին։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում