Արտաքին 1 ամիս առաջ - 09:16 07-09-2026

Պուտինը պատրաստ է պատերազմը դադարեցնել միայն սեփական պայմաններով․ Ուիթքոֆի և Քուշների այցն առաջընթաց չի ունեցել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա կատարած այցից հետո Պուտինին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ փոխզիջումների գնալ կամ կանգնեցնել զորքերի առաջխաղացումը ներկայիս առաջնագծի երկայնքով։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, 3 ժամ տևած բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահը պահպանել է իր առավելագույն պահանջները:

Նախ նա պահանջել է, որ Ուկրաինան պետք է ամբողջությամբ լքի Դոնեցկի մարզի տարածքը, ներառյալ այն ամրացված քաղաքները, որոնք ռուսական բանակը չի կարողացել գրավել պատերազմի ընթացքում:

Հաջորդիվ Կրեմլը պահանջում է Ռուսաստանին փոխանցել չորս ուկրաինական մարզերի ամբողջ տարածքները, որոնք Մոսկվան հայտարարել է իրենըև Ուկրաինան պետք է պաշտոնապես հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներից:

Կրեմլը վստահ է իր ռազմական առավելության մեջ և գտնում է, որ ժամանակն աշխատում է իր օգտին, ինչի պատճառով Մոսկվայի դիրքորոշումն ավելի է կոշտանում։ Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում