Մամուլ 2 ամիս առաջ - 08:36 04-08-2026

Տուրիստական Ծաղկաձորը՝ փոսերի մեջ. քաղաքապետն ընտրության է պատրաստվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկը՝ Ծաղկաձորը, այս օրերին հազարավոր զբոսաշրջիկների է ընդունում։ Սակայն քաղաքի այցեքարտերից մեկին՝ ճոպանուղի տանող ճանապարհին, բացվում է մի պատկեր, որը դժվար է համատեղել «զբոսաշրջային կենտրոն» հասկացության հետ։
«Ժողովուրդ» օրաթերթի նկարահանած կադրերը փաստում են, որ դեպի ճոպանուղի տանող ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում։ Փոսերով, քանդված և տեղ-տեղ գրեթե անանցանելի դարձած ճանապարհը ոչ միայն անհարմարություն է պատճառում քաղաքացիներին և զբոսաշրջիկներին, այլև վնասում է մեքենաները և վտանգավոր իրավիճակներ ստեղծում երթևեկության համար։

Առավել զարմանալի է, որ այս ամենը տեղի է ունենում հենց տուրիստական ամենաակտիվ սեզոնի ընթացքում, երբ Ծաղկաձոր են այցելում հազարավոր հայ և օտարերկրյա զբոսաշրջիկներ։ Փաստացի, Հայաստանի զբոսաշրջային կարևորագույն ուղղություններից մեկի առաջին տպավորությունը ոչ թե բարեկարգ քաղաքն է, այլ տարիներով անուշադրության մատնված ճանապարհը։

Հատկանշական է նաև, որ գործող քաղաքապետը՝ Նարեկ Հարությունյանը, պատրաստվում է կրկին մասնակցել համայնքի ղեկավարի ընտրություններին։ Սակայն մինչ նոր խոստումներ տալը, թերևս, արժե պատասխանել շատ պարզ հարցի. եթե հնարավոր չի եղել բարեկարգել քաղաքի ամենակարևոր զբոսաշրջային ճանապարհներից մեկը, ապա ինչո՞վ պետք է քաղաքացիները վստահեն նոր խոստումներին։ Նոր ստեր են պե՞տք»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է