Արտաքին Ներքին 2 ամիս առաջ - 15:39 27-07-2026

Ստամբուլում վերաբացվելու է հայկական եկեղեցի

Ստամբուլի (Կոստանդնուպոլիս) Բեյքոզ թաղամասում, մեկ տարի տևած վերականգման աշխատանքներից հետո, վերաբացվելու է հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցին։ Վերջինս կառուցվել է 1776 թ․, և այս տարի նշվում է եկեղեցու կառուցման 250-ամյակը։ Այդ մասին հայտնում է www.akunq.net –ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ եկեղեցին վերաբացվելու է այս տարվա օգոստոսի 7-ին։ Այդ օրը Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի ձեռամբ կատարվելու է նաև եկեղեցու վերաօծման արարողություն, իսկ 2 օր անց՝ օգոստոսի 9-ին, այստեղ վերանորոգումից հետո կմատուցվի առաջին պատարագը։

Եկեղեցու վերանորոգումն իրականացվել է եկեղեցու հիմնադրամի կողմից, իսկ վերականգնման գործընթացն իրագործել է պոլսահայ հայտնի ճարտարապետ Նազար Բինաթլըն։

Վերականգնման աշխատանքների շրջանակներում վերանորոգվել են եկեղեցու տանիքը, պատուհանները, իսկ զանգակատունը վերակառուցվել է նույն տեսքով՝ հիմնվելով արխիվային նկարների վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար