Արտաքին 57 րոպե առաջ - 21:45 24-07-2026

Ադրբեջանի խորհրդարանը ԱՄՆ Կոնգրեսին մեղադրել է հայամետ գործունեության համար

Ադրբեջանի խորհրդարանն այսօր պաշտոնական բողոք է հղել Միացյալ Նահանգների Կոնգրեսին՝ Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հուլիսի 22-ին ընդունված թիվ 9087 օրինագծի առթիվ։ Հայտնում է Ազատությունը:

Կոնգրեսական Բրեդ Շերմանի նախաձեռնությամբ փաստաթղթում հատուկ լրացում է զետեղվել, որով Վաշինգտոնը Ադրբեջանի իշխանություններից պահանջում է «անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին»։ Լրացմանը կողմ են քվեարկել Ներկայացուցիչների տան 51 անդամներից 44-ը։

«Այս նախաձեռնությունը միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման և հայկական լոբբի շահերից ելնելով ԱՄՆ Կոնգրեսը որպես Ադրբեջանի վրա քաղաքական ճնշման գործիք օգտագործելու հերթական օրինակն է», - հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանը։

Ամենից շատ դիտված