Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 12:30 14-12-2022

Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին կիրառել Ազատության աջակցության ակտի 907 բանաձևի սկզբունքները

Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ԱՄՆ-ում գրանցված ընտրողներին հորդորել ԱՄՆ Կոնգրեսին կիրառել Ազատության աջակցության ակտի 907 բանաձևի սկզբունքները և բարձրաձայնել Ադրբեջանի ագրեսիայի դեմ։

Համագումարի հաղորդգարությունում մասնավորապես ասվում է հետևյալը․

«Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը և արգելափակել է դեպի Արցախ տանող միակ ճանապարհը՝ տնտեսական տեռորի ենթարկելով հայերին։
Հորդորե՛ք Կոնգրեսին կիրառել Ազատության աջակցության ակտի 907 բանաձևի սկզբունքները և բարձրաձայնել Ադրբեջանի ագրեսիայի դեմ:

Մեզնից յուրաքանչյուրը կարող է փոփոխություն կատարել: Դա տևում է ընդամենը մոտ մեկ րոպե: Եթե Դուք Միացյալ Նահանգներում գրանցված ընտրող եք, խնդրում ենք սեղմել ստորև ներկայացվող կոչ հաղորդագրությանը՝ Ձեր ԱՄՆ կոնգրեսականի հետ կապ հաստատելու հղումը բացելու համար և ապահովե՛ք, որ Ձեր մտահոգությունները բարձրաձայնված լինեն:

Եթե Դուք Միացյալ Նահանգներում գրանցված ընտրող չեք, բայց ունեք ընկերներ կամ բարեկամներ, ովքեր հանդիսանում են գրանցված ընտրողներ, խնդրում ենք, կիսվե՛ք նրանց հետ այս կոչ հաղորդագրությամբ և խրախուսե՛ք նրանց, որպեսզի իրենց ձայները լսելի դառնան»:

Նշենք, որ Ազատության աջակցության ակտի 907 բանաձևով՝ արգելվում է ԱՄՆ կառավարությանը որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին