Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 23:53 16-07-2026

Կարապետ Ռուբինյանը՝ ԱԺ փոխխոսնակի հայրը և նրա 30 տարվա հանցագործությունները պարտակելու հետևանքները

Սաշա Կիզիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

Վստահ եմ և գիտեմ, որ շատերդ և բոլորդ տեղյակ եք Կարապետ Ռուբինյանի՝ իմ հարևանությամբ ապրելու և բացասական ու անթույլատրելի գործունեության վերաբերյալ՝ իմ ընտանիքի հանդեպ։ Սակայն իրապես և ճիշտ որևէ բան շատերդ չգիտեք և չեք հասկանում, թե ինչ է կատարվել և կատարվում, ու ինչում է կայանում ի վերջո այս ողջ խնդիրը։

Ուստի ժամանակն է, որ ես անկեղծ, առանց փակագծերի ներկայացնեմ և մանրամասն ձեր՝ իմ հեռու և մոտիկ ընկերների ու ծանոթների և հանրության դատին հանձնեմ այն, ինչի վերաբերյալ երկու տարի է՝ գիրք եմ գրում, այլևս որևէ ելք չտեսնելով, սակայն գտնվելով մշտական իրավախախտումների թիրախի դերում, վիճելի ու տհաճ, դիմանալու ոչ ենթակա վիճակում, դիմանում եմ, բայց չեմ հասցնում այն ավարտել ու տպագրել։

Ուստի մինչ այդ տեսանյութերի և եթերների շարքերով հանդես կգամ և կներկայացնեմ այն ամենը, ինչը ոչ մեկիդ ուղեղում չի տեղավորվելու, և ես լռել եմ, ինձ ճնշել են, անպատվել են, ինձ ուղիղ եթերում անձը ասում է՝ դու պետք է փակվես հոգեբուժարանում և բուժվես, երբ իր գործունեությունը տեսնելուց հետո որևէ մեկի մոտ չի մնա կասկած, որ գործ ունենք մանիակալ դեպրեսիվ և պսիխոպատիայի և կպչուն մտքերի հատկանիշներով անձի հետ, ով չի կարողացել մարսել, որ իր հայրիկը այս գույքի ողջ առաջին հարկը ամեն ինչով նվիրել է իր հարազատ եղբորն ու մահացել, դրանից հետո էլ այդ գույքը գնել ենք մենք և 364 քմ գույքի փոխարեն ստացել 85 քմ տուն և 12 քմ նկուղ, մինչդեռ Կարապետ Ռուբինյանը՝ ԱԺ փոխխոսնակի հայրը, 8 տարի կարող էր գնել այս գույքը, բայց չի գնել, քանի որ զբաղվել է մի ուշագրավ բանով՝ կատարել է այնպիսի ապօրինություններ, որոնց հանցակից է դարձրել դատավորներ Արա Կուբանյանին, Նաիրա Հովսեփյանին, Իշխան Բարսեղյանին, այժմ՝ Տաթևիկ Ստեփանյանին, սակայն առուվաճառքի պայմանագիրը անժամկետ փաստաթուղթ է, որը որևէ կերպ չի կարող չեղարկվել, այս անձը տասնյակ կեղծ տեղեկանքներ է վերցրել թաղապետարանից, անգամ այժմ քաղաքապետից որոշում է ստացել, որ մեզ պատկանող 17/2 հասցեն նշվի 13/6 հասցե, և մեր գույքում ապօրինի բնակվող իր քրոջ համար այդպիսով գազ է անցկացրել, ու մեզ ամեն անգամ գալիս, ստորագրել են տալիս գազի տվյալների տակ, որոնք անձամբ մեր տանը չկան, բայց ամրացված են, բնական է, մեր գույքին։

Կարինե Ռուբինյանը 2020 թվականին առերևույթ սուտ մատնություն է կատարել իմ նկատմամբ, և նրա նկատմամբ գործ չի հարուցվել, Վճռաբեկ դատարանով հասել եմ նրան, որ դա սուտ մատնություն է հաղորդում տալու պահից, սակայն 3 տարի գլորվել է, և որևէ բան չի արվել, ու վաղեմության ժամկետ է անցել ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ անմիջական ցուցումով։

Դիմել եմ դատարան հասցված վնասը հատուցելու և իրավապահ մարմնի կողմից կատարված անօրինական գործողությունների արդյունքում հասցված վնասը հատուցելու հիմքով, դատավոր Նաիրա Ավետիսյանը առանց ապացուցման բեռի բաշխման շրջանակում բավարարել է ՖԻՆՆԱԽԻ միջնորդությունն առ այն, որ իբր ես 6 օր ուշացմամբ եմ դիմել դատարան, մինչդեռ ոչ թե ուշացմամբ այլ ամբողջությամբ ժամկետի մեջ եմ դիմել և վճարել 200.000 դրամ պետական տուրք, մերժումը չեմ կարողացել բողոքարկել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, որը հենց այդ պատճառով էլ կատարվել է, որ չկարողանամ, իսկ գործի նյութերը կդարձվեն բոլորիդ սեփականությունը և կգնահատեք, թե ինչ պետության մեջ ենք մենք ապրում։

Սա հենց այն մասին է, թե ինչ պետության մեջ ենք մենք ապրում։

Կարինե Ռուբինյանը, իր սեփական տեղեկանքի համաձայն, 2012 թվականի հունիս ամսից բնակվում է ՄԵՐ ՏԱՆԸ, նրա ջուրը գրանցված է մեր հասցեի տակ, հոսանքը ևս եղել է մեր հասցեի տակ, ու 4 անգամ նրա համար զրոյացվել հոսանքի պարտքը՝ մի քանի հարյուր հազար դրամի չափով, որից հետևում է, որ Դավիթ Ղազինյանը լուրջ ծառայություններ է մատուցել այս իշխանության ներկայացուցիչներին, մնում է հասկանալ՝ ինչու է լռում, երբ հիմա բռնագանձում են իր գույքը, իսկ ինքը հաղորդում պիտի ներկայացներ հանցագործության մասին, երբ ԿԱՐԻՆԵ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ համար Լևոն Ռուբինյանն ու Արամ Ռուբինյանը ստացել են թաղապետի տեղակալից տեղեկանք՝ երեք հարևանների կեղծ վկայության հիման վրա, որ նա ապրում է Շևչենկո 17/1 հասցեում, մինչդեռ նա որևէ տեղ չի տեղափոխվել, և այս առաջին հարկում բնակելի միայն մեկ խորդանոց կա, որը պատկանել է մեր գույքի նախկին տիրոջը, և գնել ենք մենք, ու կադաստրային գործ գոյություն ունի։

Պատմությունը մեծ է, ես ենթարկվել եմ լկտիագույն վիրավորանքների, որոնց ձայնագրությունները ևս կներկայացվեն, ինձ զանգել և սպառնացել ու անպատվել է 2024 թվականին Շենգավիթի Ոստիկանության պետը, քանի որ Կարապետ Ռուբինյանը գնացել է նրա մոտ և բողոքել, որ իր ապօրինի անցկացված խողովակը ԿՏՐԵԼ ԵՆ, մինչդեռ հենց նրա հարսն է ինձ ուղորդել դա անել՝ ներկայացնելով, թե դա իմ խողովակն է, որի վերաբերյալ տեսանյութերը ևս կտեղադրվեն, ու այս անձը կրկին միացրել է ջուրը, և այս տարի մայիսի 18–ին անսարք կոյուղու արդյունքում, որը օգտագործում է մեր նկուղում օրեր շարունակ, այն լցվել է նկուղ և հասցրել փլուզման, վերացել է հատակը, որը այսօրվա տեսանյութում տոպրակների մեջ դրված զանգվածն էր, երեք օր սպասարկել եմ իր ընտանիքի կոյուղին՝ դիտահորը ինքս բացելով և վաննայի մեջ լցվող կոյուղին թափելով դիտահորի մեջ, որից հետո ԻՄ ՀԱՇՎԻՆ վերանորոգել եմ կոյուղագիծը, և ԳՐԱՎՈՐ հրաժարվել են հատուցել ծախսս ու հանել ապօրինի խողովակը։

Սա կատարվածի մեկ տոկոսն է, այժմ այս անձը հասել է մի կետի, որտեղ կա միայն մեկ ելք՝ վերադարձնել վիճակը 2011 թվականի նոյեմբերի 14–ի դրությանը՝ երբ մենք գնել ենք գույքը, և թե ինչ գույք ենք գնել, այլևս ոչ մի ելք չկա և չի լինելու։

Նիկոլ Փաշինյանի կատարմամբ ունեմ նաև գրություն էլեկտրացանցից, երբ Կարինե ՌՈՒԲԻՆՅԱՆԸ, կոտրելով մեր խորդանոցը, մտել էր այնտեղ բնակվելու, և մեզ վրա գումար էին գրել, Դավիթ Ղազինյանը կամ ՀԷՑ–ը պետք է պատասխանեն հարցի, թե Ն․ Փաշինյանն ով է, որպես կատարող, իսկ նրա հեռախոսը ՀԷՑ–ի հեռախոսն է, այդ ինչ Ն․ Փաշինյան է, որը այսքան տարի լուռ պարտակում է այն, ինչի մասին գիտի ողջ իրավապահ համակարգն, ու բազմաթիվ պաշտոնյաներ պաշտոնի բարձրացում են ունեցել իմ գործողություններով նրանց վարկաբեկելու և պարտակման շնորհիվ։

Իսկ հանցագործությունը շատ պարզ է, Կարապետ Ռուբինյանի հորեղբոր դուստրը բազմամիլիոն պարտքեր ուներ և դատվածություն՝ պետությանը պատճառված վնասի համար և խուսափում էր ընդունել ժառանգություն, որ այն չբռնագանձվի, իսկ եղբայրն ու նրանց մայրիկը ևս պարտք ունեին մեկ ուրիշ կազմակերպության, և գույքը ԳՆԱՀԱՏՎԵԼՈՎ 364 քմ–ի չափով 2007 թվականին, մինչև աճուրդով վաճառվելը՝ 2011 թվականին, մնացել է բնակելի տունը, նկուղ և 74 քմ․ բաժնեմաս, որը հայտնի չէ՝ ինչպես է գոյացել որպես բաժնեմաս, երբ այս գույքը միայն միանձնյա նվիրատվության զանգված է։ Իսկ սա շատ պարզ է, Կարապետ և Կարինե Ռուբինյանները առերևույթ իրենց այսօրվա վարքագծին համահունչ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ արգելել են իբր չափագրումը, և հնարավոր չի եղել կազմել վկայական։

Շատ լավ, սա բացահայտել եմ 2020 թվականին և դիմել հաղորդմամբ, ոստիկանությունը չի կայացրել որոշում, որը բողոքարկել եմ, և բավարարվել է, որից հետո ինձ կանչել են Շենգավիթի ոստիկանություն և ասել, որ նոր հաղորդում պետք է գրեմ, ու դրան ի պատասխան ուղարկել են, որ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է՝ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԳՆՈՒՄ ԽՈՍՔԸ, երբ 3 փաստաթուղթ բավական է քրեական վարույթ նախաձեռնելու՝ մեր առուվաճառքի պայմանագիրը, մեզ տրված սեփականության վկայականը և մեր գույքի կադաստրային գործով մեր գնած գույքային միավորների իրական պատկերը՝ մեկ էջի վրա՝ կադաստրային գործից քաղվածքով, իսկ մնացած 900 էջը արդեն մահացած մարդու գույքի համար ՍՏԵՂԾԵԼ Է ՄԵՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ, որն էլ իմ գրքի մեխն է, թե ինչ կարող է անել ագահությունն ու սեփական 500 քմ երեք հարկերով չբավարարվելը։

Տեղադրում եմ առանցքային փաստաթղթերը և խնդրում ձեր անունից տաք հաղորդում հանցագործության մասին, քանի որ օգտվում են նրանից, որ այսքան ժամանակ մենակ եմ հանդես եկել, չեմ հասցրել հազար ճակատով պայքար մղել, թեև հաղթել եմ երկու հազար ճակատով, և մտածում են՝ դաստիարակված ու մեծահոգի եմ, որն այդպես է, բայց ոչ այս դեպքում, սա այդ դեպքը չէ։

Խնդրում եմ հատկապես նայել այն էջը, որը Կարապետ Ռուբինյանի ժառանգությունն է հորից, միայն սկսած այս գույքի 2–րդ հարկից, մինչդեռ այս գույքի ամբողջ առաջին հարկը ամեն ինչով՝ բացի մեր բնակելի տնից, այժմ հափշտակած ապրում է՝ նաև բնակեցնելով, իր չեմ վախենա ասել, ՀԱՆՑԱԳՈՐԾ ՃԱՆԱՉՎԱԾ ՔՐՈՋԸ, երկու անգամ, չորսի փոխարեն, որի ապացույցները կներկայացնեմ, սակայն գործեր չեն հարուցվում, պիտի մեռնես` էնքան դիմես դատարան և լինես մեծահարուստ, որ այդքան տուրքեր մուծես, բայց սա ոչ թե որպես բողոք է, այլ փաստ, որը թող լինի հանրությանը։

Նշեմ, որ այս բոլոր անձինք նաև օրինական վտարված են մեր գույքից, սակայն ընտիր ապրում են մեր գույքում, ահա այսպիսի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն՝ 300․000 դրամ էլ վճարել ենք դրա համար։

Փաստաթղթերը՝ այստեղ:

Սաշա Կիզիկյանը ֆեյսբուքյան մեկ այլ գրառում էր կատարել՝ տեսանյութի մեջ խոսելով Ռուբեն Ռուբինյանի հոր՝ իր խոսքերով ասած 30 տարվա հանցագործությունների մասին.

«Կարապետ Ռուբենի Ռուբինյանը, ԱԺ փոխխոսնակի հայրը և 30 տարվա իր հանցագործությունները պարտակելու հետևանքները։

Մայիսի 18–ից կատարվածը և երեկվա՝ մեր գույքի վնասի և մեր անվտանգության հաշվին թանկարժեք արևային կայանի պատկանելիքների տեղադրումը ոչ թե սեփական օգտագործման, այլ ուղիղ մեր հողի կողքի հանրային տարածքում, որը մշտապես ջրվում է, կենդանիները հոգում են իրենց կարիքները և անցնում են մարդիկ, իսկ տուփի տեղադրում նշանակում է՝ լրացուցիչ քանդում նաև մեր հողամասի և փողոցի այլ հատվածի՝ հաղորդալարով այն միացնելու համար, իսկ ո՞վ է դա ձեզ թույլ տվել, Աժ փոխխոսնակի հայրիկ Կարապետ Ռուբինյան, որի որդին աջուձախ պատրաստվում է բոլորին պառկացնել, սատկացնել, դատել՝ շրջանցելով առաջին հերթին իր հայրիկին ու իրեն, որ 9 տարի է՝ պարտակում է հոր 30 տարվա հանցագործությունները և լծել ու ճնշել է ողջ իրավապահ և դատական համակարգը։

Հետո՞, ո՞ւր եք փորձում հասնել, տեսե՞լ եք՝ որտեղ է կետը, այսքան ժամանակ հազվադեպ հանրայնացրել եմ լկտիությունը, հիմա հերթով դրվագներով ու փաստաթղթերով պետք է հանրայնացվի ու հանձնվի ժողովրդի դատին, որ ստեղծվի լիարժեք պատկեր, թե ում և ինչպես է վստահել ժողովուրդը, և կա՞ն դրա համար արժանի հիմքեր»,- նշել էր նա։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
14:08 Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. ո՞րն է եղել պատճառը
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
19:00 Միլիարդների շահույթ և հարկային մեղադրանքներ. ինչ է կատարվում «Արարատցեմենտ»-ում
16:44 Մեծ երազանքի իրականացում. Էլիզ Մելիքյանը սեփական բնակարանն է գնել
13:24 ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան