Ներքին Միտք 1 ամիս առաջ - 15:01 13-09-2026

Հիքմեթ Հաջիևի հայաստանցի սուրհանդակների բերած խաղաղությունից գարշահոտություն է բուրում

Քար լռություն է։ Առաջադեմ շրջանակներն ու քաղ․ հասարակության ներկայացուցիչները, ինքնիշխանության ջատագովներն ու ՀՀ-ի ֆորպոստացման հակառակորդները ծպտուն չեն հանում Հիքմեթ Հաջիևի հայատյաց հայտարարությունների առնչությամբ։ Լուռ են, քանի որ դրա համար նրանց չեն վճարում։ Իսկ դրամաշնորհները միայն խաղաղության և հակառուսականության համատեքստում են։

Լուռ են, քանի որ օրվա թրենդն ու նորաձևությունը հակաթուրքական և հակաադրբեջանական ցանկացած միտք հռչակել է իռացիոնալ և հակագիտական։ Խոսում ես ադրբեջանական հանցագործությունների մասին, ուրեմն՝ դաշնակ ես։ Բայց բոլորը չէ, որ ծախված են կամ էլ առաջնորդվում են նորաձևությամբ։ Կան նաև խորապես հիվանդ մարդիկ, որոնք անշահախնդիր ախտահարված են հակառուսականությամբ։ Թուրքերը Երևանն էլ գրավեն, միևնույն է, սրանք շարունակելու են պայքարել ռուսական ռազմաբազայի դեմ։

Հիքմեթ Հաջիևը այնքան ստոր ու նենգ հայատյաց գործիչ է, որ իր շովինիստական մտքերը արտաբերում է ԵՄ ներկայացուցչի ներկայությամբ՝ ստիպելով նրան հիմարի պես ժպտալ։ Ժպտալ հայերի վանքում հայերի դեմ 21-րդ դարում արձանագրված բացառիկ եղեռնագործության առնչությամբ։ Ժպիտ, որը ցուցադրում է ԵՄ-ի անողնաշար և անհետևողական բնույթը։ Ժպիտ, որը կարող է թևաթափ անել ու վհատեցնել Հայաստանում ապրող մարդկանց՝ կասկած առաջացնելով ժողովրդավարության ու բարձր արժեքների նկատմամբ։

Հիքմեթ Հաջիևի հայաստանցի սուրհանդակների բերած խաղաղությունից գարշահոտություն է բուրում։

Գրառումը՝ Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջից

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»