Սպորտ 1 ամիս առաջ - 15:26 13-09-2026

Ինտեր Մայամին ձեռքից բաց թողեց հաղթանակը, Մեսսին խփեց իր 928-րդ գոլը

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» Ֆորտ Լոդերդեյլում հյուրընկալել էր Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Նեշվիլին»։ Գոլառատ և դրամատիկ հանդիպումն ավարտվել է մարտական 2:2 հաշվով:

Հյուրերը բացել են հաշիվը արդեն 4-րդ րոպեին՝ աչքի է ընկել Սեմ Սարիջը: 19-րդ րոպեին հավասարակշռությունը վերականգնվել է այն բանից հետո, երբ «Նեշվիլի» կիսապաշտպան Ռիդ Բեյքեր-Ուայթինգը գնդակն ուղարկել է սեփական դարպասը։ Երկրորդ խաղակեսում՝ 62-րդ րոպեին, Լիոնել Մեսսին առաջ է մղել «Ինտեր Մայամիին», սակայն տանտերերը չեն կարողացել պահպանել հաղթական հաշիվը. մրցավարի կողմից ավելացված առաջին րոպեին (90+1′) Սարիջը դուբլ է ձևակերպել՝ փրկելով իր թիմին պարտությունից:

Չնայած ձեռքից բաց թողած հաղթանակին, Լիոնել Մեսսիի համար այս հանդիպումը նշանավորվել է հերթական անհատական նվաճումներով: 39-ամյա արգենտինացին խփել է իր 19-րդ գոլը ընթացիկ մրցաշրջանում և միանձնյա գլխավորել MLS-ի ռմբարկուների մրցավազքը՝ շրջանցելով «Դալասի» հարձակվող Պետար Մուսային (18 գոլ): Սա Մեսսիի 928-րդ գոլն էր պրոֆեսիոնալ կարիերայում: Նրա արդյունավետ շարքը լիգայում հասել է 7 խաղի, որոնց ընթացքում նա դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Այս ոչ-ոքիից հետո «Ինտեր Մայամին» 45 միավորով հաստատվել է Արևելյան կոնֆերենցիայի երկրորդ հորիզոնականում՝ իր անպարտելի շարքը հասցնելով 4 խաղի (1 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։ Աղյուսակը շարունակում է գլխավորել «Նեշվիլը» (52 միավոր), որի առանց հաղթանակների շարքը հասավ երեք հանդիպման:

Հաջորդ տուրում «Ինտեր Մայամին» սեպտեմբերի 21-ին կմրցի «Սան Դիեգոյի» հետ, իսկ «Նեշվիլը» մեկ օր առաջ ուժերը կչափի «Չիկագո Ֆայրի» հետ:

Armsport

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել