Արտաքին 3 ամիս առաջ - 12:23 15-07-2026

ԱՄԷ-ի լավագույն շրջանավարտներին նվիրել են 28 հազար դոլարով լի ճամպրուկներ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն. ակադեմիական ամենաբարձր առաջադիմությունն ու ռեկորդային արդյունքներ ցուցաբերած ավագ դպրոցի լավագույն շրջանավարտներին պետության կողմից շնորհվել են հատուկ թանկարժեք ճամպրուկներ, որոնցից յուրաքանչյուրում եղել է 28 հազար դոլար կանխիկ գումար, ինչպես նաև Դուբայի կառավարչի անձնական ստորագրությամբ նամակը։

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, այս արքայական պարգևները հանձնվել են երկրի պետական, մասնավոր ու կիրառական տեխնոլոգիաների դպրոցների տարբեր հոսքերում ամենաբարձր միավորներ հավաքած ուսանողներին՝ որպես երախտագիտություն նրանց աշխատանքի և տաղանդի համար:

Այս պարգևը շրջանավարտներին հանձնվել է բոլորովին անակնկալ կերպով՝ անմիջապես քննությունների արդյունքների ամփոփումից հետո։ Դուբայի կառավարիչ, Շեյխ Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի կողմից անձամբ ստորագրված նամակում, որը շատ ուսանողների համար ավելի մեծ արժեք է ունեցել, քան հսկայական ֆինանսական աջակցությունը, Շեյխը նշել է, որ երկիրը հպարտանում է նրանցով և վստահ է, որ հենց նրանք են կառուցելու ԱՄԷ-ի փառահեղ ապագան:

Իր ուղերձում Շեյխ Մուհամմեդը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել շրջանավարտների ծնողներին՝ անքուն գիշերների ու աջակցության համար, ինչպես նաև ուսուցիչներին՝ երեխաների մեջ գիտելիքի հանդեպ սեր սերմանելու հարցում ունեցած անգնահատելի ավանդի համար: Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան