Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։
Այսօր ուսումնասիրել ենք Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի և նրա կնոջ՝ Արմինե Մուրադյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։
Որպես անշարժ գույք՝ Սուրեն Պապիկյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը գնել է 2019 թվականի նոյեմբերի 2-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ 3 հողամաս՝ Լոռու մարզի Լոռի Բերդ բնակավայրում, որոնք նա ձեռք է բերել 2003 թվականի փետրվարի 28-ին։ 2025 թվականը Սուրեն Պապիկյանի համար բարեհաջող տարի է եղել․ օգոստոսի 25-ին նա 69 մլն 408․979 դրամով բնակարան, իսկ նոյեմբերի 27-ին՝ 11 մլն 881․200 դրամով ավտոկայանատեղի է ձեռք բերել Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից։ Տարեվերջին նրա անշարժ գույքը պահպանվել է։
+Սուրեն Պապիկյանը 2025 թվականի ընթացքում 90 օրից ավելի տիրապետել է առանձնատան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։
Պապիկյանը տարեսկզբին «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ում ունեցել է 75 մլն 573․379 դրամ փոխառություն, որը տարեվերջի դրությամբ զրոյացել է։
Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 17 մլն 68․319 դրամ, 30․001,96 դոլար և 15․193,41 եվրո, տարեվերջին՝ 23 մլն 881․330,8 դրամ, 30․001,96 դոլար և 20․156,48 եվրո։ Բացի այդ, նա տարեսկզբի դրությամբ ունեցել է 1 մլն դրամ, 20 հազար դոլար և 10 հազար եվրո, տարեվերջին՝ 2 մլն դրամ և 10 հազար եվրո։
2025 թվականի հաշվետու տարում Սուրեն Պապիկյանի եկամուտները կազմել են 36 մլն 252․058 դրամ, որից 27 մլն 545․921 դրամը ՊՆ-ից նրա ստացած աշխատավարձն է, 1 մլն 706․137 դրամը՝ եկամտային հարկի վերադարձը, 6 մլն դրամը՝ Գեորգի Սագարաձեից վարձակալության դիմաց ստացած եկամուտը, 1 մլն դրամն էլ՝ գյուղատնտեսական գործունեությունից ստացած եկամուտը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 51 մլն 741․250,8 դրամ։
Պապիկյանն իր եկամուտներից 3 մլն 246․589 դրամ հատկացրել է հանգստի համար կատարված ճանապարհածախսին, 8 մլն 752․431 դրամ էլ՝ վարկի մարմանը։
Պաշտոնյայի կինը՝ Արմինե Մուրադյանը, տարեսկզբի դրությամբ շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն նույնպես նշել է, որ 2025-ի ընթացքում բնակարան և կայանատեղի է ձեռք բերել՝ համատեղ սեփականությամբ։ Խոսքը Սուրեն Պապիկյանի ձեռք բերած բնակարանի և կայանատեղիի մասին է։
Նա նույնպես 2025 թվականի ընթացքում 90 օրից ավելի տիրապետել է մի սեփական տան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Արմինե Մուրադյանը տարեսկզբին շարժական գույք՝ ավտոմեքենա, չի ունեցել, սակայն 2025-ի հունվարի 16-ին նա 17 մլն 950 հազար դրամով գնել է 2024 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։
Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 9 մլն 665․700,27 դրամ և 17․700 դոլար, տարեվերջին՝ 22 մլն 209․147,1 դրամ և 17․700 դոլար։ Բացի այդ, նա տարեսկզբին հայտարարագրել է 2 մլն 700 հազար դրամ և 2000 եվրո կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։
Սուրեն Պապիկյանի կնոջ եկամուտները 2025 թվականին կազմել են 18 մլն 275․323 դրամ, որից 13 մլն 94․402 դրամը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից նրա ստացած աշխատավարձն է, 5 մլն 180․921 դրամը՝ Միասնական սոցիալական ծառայությունից բնամթերային ձևով ստացած եկամուտը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 8 մլն 808․249 դրամ։
Արմինե Մուրադյանն իր եկամուտներից 2 մլն 649․891 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։