Մամուլ 1 ժամ առաջ - 08:55 08-07-2026

Փաշինյանը չի ներում Ծառուկյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ի թիվս այլ օբյեկտների, նախօրեին իրականացված խուզարկությունների արդյունքում իրավապահները կապարակնքել են նաեւ ՀԱՕԿ-ի շենքը, իշխանական քարոզչամեքենան էլ տարածում էր, թե հաստատությունում լայնածավալ ստուգումներ են իրականացվում:

Ակնարկում էին, թե ենթադրյալ չարաշահումների պատճառով են կասեցրել կառույցի գործունեությունը։ Մինչդեռ տեղեկացանք, որ ընդամենը վեց ամիս առաջ է ՀԱՕԿ-ում աուդիտ անցկացվել, եւ էական խախտումներ չեն հայտնաբերվել, որոնք կարող են հիմք հանդիսանալ կազմակերպության գործունեության դադարեցման համար։

Մասնավորապես, աուդիտն իրականացվել է անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 31-ին, եւ բաց աղբյուրներում կա նաեւ հրապարակված եզրակացությունը։ Սա եւս փաստում է, որ Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, եւ Փաշինյանը նրան չի ներում իր հասցեին արված հայտարարությունների համար, ու այս ամենը ոչ մի կապ չունի իրավախախտումների հետ»:

Ավելին՝ այստեղ։

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
21:38 Մեր երկրի դատաիրավական համակարգը շոուների կազմակերպման բյուրո է դարձել՝ երկրի գլխավոր շոումենի ձեռամբ
22:19 Համլետ ջան, լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյանը հայտնել է ծանր ու ցավալի կորստի մասին
21:45 Գնալդ ապացուցեց էս աշխարհի անարդար լինելը. Նորայր Նիկոյանի կնոջ գրառումը՝ ավտովթարից մահացած տալի հիշատակին