Սպորտ 1 ժամ առաջ - 22:36 06-07-2026

Ալեքս Մարգարյանը Մ20 ԵԱ եզրափակչում է

Հյուսիսային Մակեդոնիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում երկրորդ հայ ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ։

63 կգ քաշային Ալեքս Մարգարյանը իր 4-րդ հաղթանակը տարավ։ Կիսաեզրափակչում նա 10-5 հաշվով հաղթեց հույն ըմբիշին։

Վաղը եզրափակչում Ալեքսը կմրցի ուկրաինացի մարզիկի հետ։