Ավելին 5 տարի առաջ - 19:30 14-03-2021

ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻ ԵՎ ԱԼԵՔՍ ՌՈԴՐԻԳԵՍԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

51-ամյա Ջենիֆեր Լոպեսի և 45-ամյա Ալեքս Ռոդրիգեսի ամուսնությունը նախատեսված էր 2020 թվականին, սակայն այն հետաձգվեց կորոնավիրուսային համավարակի պատճառով: Զույգը այս տարի երկրորդ անգամ է պատրաստվում հարսանեկան արարողությունը: Օրերս հայտնի է դարձել, որ հանգամանքերի բերումով այն նույնպես հետաձգվել է:

Որոշ լրատվամիջոցներ զույգի ամուսնությունը հետաձգելու որոշման պատճառներից մեկը տեսնում են «Հարավային հմայքը» ռեալիթի նախագծում, որի ժամանակ Մեդիսոն Լեկրոն հայտարարել է, որ հարաբերություններ է ունեցել Ալեքս Ռոդրիգեսի հետ, սակայն հավաստիացրել է, որ ներկայում սիրային հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող: Լրատվամիջոցները տարածել են նաև զույգի բաժանության մասին լուրեր: Սակայն օրերս Ջենիֆերը և Ռոդրիգեսը անձամբ են հերքել բաժանման վերաբերյալ նորությունը:

Այժմ Ռոդրիգեսը Մայամիում է և պատրաստվում է բեյսբոլի նոր մրցաշրջանին: Իսկ Ջենիֆերը այդ ընթացքում կշարունակի մնալ Դոմինիկյան Հանրապետությունում և նկարահանվել «Брак по залету» ֆիլմում գլխավոր դերում:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան