Ներքին 2 ամիս առաջ - 15:28 05-07-2026

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել քվեների 35–39 տոկոսը. Օսկանյան

Այժմ, երբ Սահմանադրական դատարանն արդեն հրապարակել է իր վճիռը հունիսի 7-ի վիճարկված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, թույլ տվեք ներկայացնել նաև իմ անձնական վճիռը։ Մանրամասն հետևելով ամբողջ ընտրական գործընթացին՝ նախընտրական քարոզարշավին, լռության օրվան, քվեարկության օրվան, ձայների հաշվարկին, դրան հաջորդած իրադարձություններին, ինչպես նաև Սահմանադրական դատարանում տեղի ունեցած լսումներին և ներկայացված ապացույցներին, այսօր ես առավել համոզված եմ, քան երբևէ, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել քվեների 35–39 տոկոսը։ Իմ գնահատմամբ՝ դրանից ավելի ստացված արդյունքը ձևավորվել է համակարգված մանիպուլյացիաների, բազմաթիվ խախտումների և ընտրակեղծարարության հետևանքով, գրում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Հայաստանի 35-ամյա պետականության ընթացքում նախկինում ևս եղել են վիճարկված ընտրություններ, և, որպես կանոն, պետության բնականոն կյանքը շարունակվել է։ Սակայն այս անգամ իրավիճակը սկզբունքորեն այլ է։

Առաջին՝ ընտրակեղծարարության ծավալը, խորությունն ու կազմակերպվածությունը, իմ համոզմամբ, աննախադեպ են Հայաստանի պատմության մեջ։ Երկրորդ՝ այս ընտրությունները կազմակերպվել են այն իշխանության կողմից, որը 2018 թվականին իշխանության եկավ հենց ընտրակեղծարարությունը մեկընդմիշտ վերացնելու խոստումով։ Հետևաբար, այսօր հնչող մեղադրանքները հարվածում են ոչ միայն այս ընտրությունների արդյունքներին, այլև հենց այդ իշխանության քաղաքական և բարոյական լեգիտիմության հիմքերին։ Եվ երրորդ՝ Հայաստանը երբեք չի գտնվել այնպիսի գոյաբանական խաչմերուկում, ինչպիսին այսօր է։ Երբ օրակարգում են պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, ազգային ինքնությանը և ապագային վերաբերող հիմնարար հարցեր, իշխանության լեգիտիմության խնդիրը դառնում է վճռորոշ։

Հայաստանը երբեք չի հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ընտրություններում հաղթանակ հայտարարող իշխանությունը նախ այնքան ցավ, ավեր և կորուստ պատճառած լիներ հայ ժողովրդին իր իշխանության անցած ութ տարիների ընթացքում, և միաժամանակ առաջ մղեր այնպիսի ծրագրեր, որոնք փոխում են հայկական պետականության բնույթը․ ստեղծել «Չորրորդ Հանրապետություն», փոխել Սահմանադրությունը, տրամադրել «միջանցք», Ադրբեջանին փոխանցել Հայաստանի ինքնիշխան տարածքներ, ձևափոխել և վերահսկել Հայ Առաքելական Եկեղեցին, վերաձևակերպել հայկական ազգային ինքնության հիմնասյուները և իրականացնել այլ նմանատիպ նախաձեռնություններ։

Անկախ նրանից, թե ով ինչ դիրքորոշում ունի այս հարցերի վերաբերյալ, դրանք պատմական և գոյաբանական այնպիսի նշանակության հարցեր են, որոնց նույնիսկ բարձրացումը, չասած՝ քննարկումը կամ իրականացումը, չեն կարող հիմնվել վիճարկվող լեգիտիմության կամ խիստ կասկածի տակ դրված ընտրական մանդատի վրա»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ