Ներքին 3 ամիս առաջ - 16:24 03-07-2026

«Խոստում» համահայկական նախաձեռնությունը պաշտոնապես մեկնարկեց

2026 թվականի հուլիսի 1-ին «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկեց «Խոստում» համահայկական նախաձեռնությունը, որի առաքելությունն է ձևավորել ազգային և հոգևոր մնայուն արժեք՝ միավորելով հայությանը հավատքի, պատմության, մշակույթի և արմատների շուրջ։

«Խոստում» նախաձեռնությունը կոչ է յուրաքանչյուր հայի՝ տալու իր անձնական խոստումը սեփական արմատներին, հավատքին, ընտանիքին և հայրենիքին՝ ստեղծելով մի արժեք, որը կապրի ժամանակից անկախ և կփոխանցվի սերնդեսերունդ։



Միջոցառման ընթացքում առաջին անգամ հանրությանը ներկայացվեց նախաձեռնության գաղափարախոսությունը, ստեղծման պատմությունը, «Խոստում» խաչերի բացառիկ հավաքածուն, դրանց ստեղծման փիլիսոփայությունն ու խորհրդանշական նշանակությունը, ինչպես նաև նախաձեռնության երկարաժամկետ տեսլականն ու առաջիկա ծրագրերը։

«Խոստում» նախաձեռնության առանցքում սահմանափակ քանակով ստեղծված 5940 բացառիկ խաչերն են՝ 5137 ոսկեգույն և 803 արծաթագույն։ Յուրաքանչյուր խաչ ձեռագործ է, ունի անհատական համար և կրում է հայկական սրբավայրերի, Ամենայն Հայոց կաթողիկոսների կամ Հայ Առաքելական եկեղեցու կողմից սրբադասված անձանց անունը։ Խաչերում ամփոփված են օրհնված քարեր, որոնք հավաքվել են Հայաստանի Հանրապետության, պատմական Հայաստանի և աշխարհասփյուռ հայկական հոգևոր կենտրոնների սրբավայրերից՝ խորհրդանշական կամուրջ ստեղծելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի և նրանց հոգևոր ժառանգության միջև։



Նախաձեռնությունն ունի նաև կարևոր հանրօգուտ առաքելություն։ Արծաթագույն խաչերի մի մասը կշնորհվի այն անհատներին, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել Հայաստանի և հայ ժողովրդի պատմության, պետականության, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, հասարակական կյանքի և այլ ոլորտների զարգացման գործում՝ որպես ազգային երախտագիտության և գնահատանքի խորհրդանիշ։ Իսկ խաչերի իրացումից գոյացած հասույթի մի մասը «Խոստում» հիմնադրամի միջոցով կուղղվի կրթական, մշակութային և սոցիալակն ծրագրերի իրականացմանը՝ նպաստելով ազգային արժեքների պահպանմանն ու Հայաստանի զարգացմանը։ Այսպիսով, յուրաքանչյուր ձեռք բերված խաչ դառնում է ոչ միայն հոգևոր և ազգային խորհրդանիշ, այլև ներդրում ապագա սերունդների համար արժեք ստեղծող նախաձեռնությունների իրականացման գործում։



«Խոստում» նախաձեռնության հիմնադիրների համոզմամբ՝ այս նախաձեռնությունը միավորում է հայությանը մեկ գաղափարի շուրջ՝ պահպանել և արժևորել մեր հոգևոր ու մշակութային ժառանգությունը, պատասխանատվությամբ կերտել ներկան և ստեղծել այնպիսի ազգային արժեք, որը կդառնա սերունդներին փոխանցվող ժառանգություն։


Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին