Ներքին 3 ամիս առաջ - 22:56 02-07-2026

Գնդապետ Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը կալանավորվեց

ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա Ռոման Ջավադյանը, որն անցնում է գնդապետ Էդիկ Մալոյանի գործով, կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ ՔԿ–ն տեղեկացրել էր, որ Մալոյանը, լինելով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար և չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող Ռ.Ջ.-ին (Ռոման Ջավադյան) դրդել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն։ Այնուհետև, ըստ ՔԿ-ի, Մալոյանը հրապարակել է ապօրինի եղանակով ձեռք բերված տեղեկությունը։

Ջավադյանը կալանավորվել է 2 ամսով։ Էդիկ Մալոյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը դեռ քննվում է։ Նշենք, որ դատական նիստն ընթանում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավորը Մասիս Մելքոնյանն է։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին