Ներքին 3 ամիս առաջ - 12:12 02-07-2026

Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ այսօր իրավապահները խուզարկություն են իրականացրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Էդիկ Մալոյանի բնակության վայրում, որից հետո վերջինս ձերբակալվել է։

Այս պահին պաշտոնական կառույցները դեռևս չեն հայտնել, թե ինչ քրեական վարույթի շրջանակում են իրականացվել քննչական գործողությունները և ինչ հիմքով է կատարվել ձերբակալությունը։

Ըստ տեղեկությունների՝ Էդիկ Մալոյանը վերջին ընտրական գործընթացների ընթացքում աջակցել է Սամվել Կարապետյանին: Արդյո՞ք այս հանգամանքը որևէ առնչություն ունի իրականացված գործողությունների հետ, առայժմ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Էդիկ Մալոյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից է և պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության համար։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին