Ներքին 1 տարի առաջ - 15:10 01-04-2025

Հռոմի պապի որոշմամբ՝ Հայոց ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս Մալոյանը կսրբադասվի

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի որոշմամբ՝ երեք երանելիներ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Երանելի Իգնատիոս Շուքրալահ Մալոյանը կսրբադասվեն։

Այս մասին հայտնում է Վատիկանի տեղեկատվական կայքը՝ մանրամասնելով, որ կսրբադասվեն նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպանված Պապուա Նոր Գվինեայի աշխարհական կաթողիկոսը և վենեսուելացի կրոնական մի քույր, որը իր կյանքը նվիրել է կրթությանը և աղքատներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս որոշումը Հռոմի Ֆրանցիսկոս պապը կայացրել է մարտի 28-ին։

Երանելի Իգնատիոս Մալոյանը ծնվել է 1869 թվականի ապրիլի 19-ին, ներկայիս Թուրքիայի Մարդին քաղաքում։ 14 տարեկանում նա մտել է Լիբանանի Զմմաու վանքի կղերական միաբանություն և ձեռնադրվել է 1896 թվականին՝ ստանալով Իգնատիուս անունը։

Նա Ալեքսանդրիայում փայլել է իր քարոզներով ինչպես արաբերենով, այնպես էլ թուրքերենով։ Այնուհետև նշանակվել է Կահիրեի Պատրիարքական փոխանորդ, բայց հաջորդ տարի վերադարձել է Ալեքսանդիա՝ տեսողական խնդիրների պատճառով։ 1911 թվականին նշանակվել է Մարդինի Պատրիարքական Փոխանորդ։

Հայոց ցեղասպանության ժամանակ նա ձերբակալվել է տասնյակ քրիստոնյաների հետ և բերվել դատարան: Երբ նրան ասել են, որ կյանքը կարող են խնայել իսլամ ընդունելու պարագայում, Իգնատիոս Շուքրալահ Մալոյանը հայտարարել է. «Մենք երբեք անհավատարիմ չենք եղել պետությանը… բայց, եթե դուք մեզ խնդրում եք անհավատարիմ լինել մեր կրոնին, դա երբեք չի լինելու»:

Դրանից հետո նրան խոշտանգել են և կարճ ժամանակ անց մահապատժի են ենթարկել։ Նա երանելի է հռչակվել է Սուրբ Հովհաննես Պողոս II պապի կողմից 2001 թվականին։

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև

Ձեզ գուցե հետաքրքրի