Ներքին Միտք 3 ամիս առաջ - 23:49 01-07-2026

Փաշինյանը խորացրել է երկրում արդարադատության ճգնաժամը. Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Դատախազության հիմնադրման առիթով միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ-ում արդարադատությունը հասանելի է միայն էլիտաներին, ովքեր ունեն փող, իշխանություն, կապեր:

Որեւէ մեկը՝ ով անտեղյակ է Հայաստանի վերջին ութ-ինը տարիների պատմությունից, կարդալով սա կմտածի, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր որեւէ կուսակցության առաջնորդ է, որը անխոնջ պայքար է մղում երկրում անարդարությունների դեմ:

Բնականաբար, որեւէ մեկի մտքով չի անցնի, որ Նիկոլ Փաշինյանը արդեն ավելի քան ութ տարի զբաղեցնում է Հայաստանի վարչապետի, այն էլ՝ սուպերվարչապետական պաշտոնը: Խոսքը իհարկե՝ կրկնեմ, նրանց մասին է, որոնք տեղյակ չեն Հայաստանի վերջին ութ տարիների անցուդարձից:

Ավելի քան ութ տարի սուպերիշխանություն տնօրինող Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում արդարադատութունը հասանելի է միայն փող ու կապեր ունեցողներին: Իսկ ո՞վ պետք է իրականացներ այնպիսի ռեֆորմացիա, որ արդարադատությունը հասանելի լիներ բոլորին, կամ՝ համենայն դեպս զգալիորեն դառնար բոլորին հասանելի: Եվ ինչու՞ չի իրականացվել այդ ռեֆորմացիան:

Շատ պարզ պատճառով, կամ՝ պատճառներով: Նախ, արդարադատության իրական ռեֆորմ իրականացնելու համար պետք է կարեւորագույն մի բան՝ ռեֆորմիստական բնույթ եւ մասնագիտական կոմպետենտություն: Երկրորդ, արդարադատության ռեֆորմ իրականացնելու եւ անկախ ու հանրամատչելի արդարադատության համակարգ ձեւավորելու համար պետք է մեկ այլ կարեւորագույն հանգամանք՝ նույն այդ էլիտաների կոնսենսուս սկզբունքային հարցերի շուրջ, այդ թվում առաջին հերթին սեփականության պաշտպանության իրավունքի: Այդպիսո, Հայաստանում բացակայել է արդարադատության ռեֆորմի այս երկու առանցքային նախադրյալը:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը իր վարչապետության ընթացքում շեշտը դրել է այդ երկուսի խորացման վրա: Այսինքն, նա իրեն շրջապատել է ոչ կոմպետենտներով՝ իր «սրբազնությունը» անվերապահ ընդունելի դարձնելու համար, եւ երկրորդ՝ նա խորացրել է էլիտաների շրջանում եւ նաեւ հանրության շրջանում թե անհանդուրժողությունը համակեցության իմաստով, թե նաե անհանդուրժողությունը սեփականության իրավունքի հանդեպ: Խորացրել է այդ ամենը՝ լինելով վարչապետի, իշխանության կրողի կարգավիճակում:

Հետեւաբար, դրանով նա խորացրել է երկրում արդարադատության ճգնաժամը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին