Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:53 23-12-2024

Սա մանիպուլյատիվ մոդել է, որ Փաշինյանը կիրառում է 2022 թվականից. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրել է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե 1994 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը եղել է Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, պարզապես իրեն այդ մասին ժողովրդին հայտնելուն խանգարել է «հայտնի հայրենասիրական մոդելը»:

Սա գործնականում հայտնի տեղեկատվա-քարոզչական մանիպուլյատիվ մոդել է, որ կիրառում է Նիկոլ Փաշինյանն ըստ էության 2022 թվականից ի վեր:

Ես հեռու եմ այն մտքից, թե Փաշինյանը ծանոթանալով բանակցային պատմությանը, չի հասկացել դրա բուն քաղաքական և աշխարհաքաղաքական էությունն ու մտածել է, որ այդ ամենը ընդամենը Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին է:

Ես, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, իհարկե չեմ ունեցել բանակցային պատմության խորհրդապահական մանրամասներին ծանոթանալու հնարավորություն, և գնահատականս կառուցված է բնականաբար գերազանցապես հրապարակային պատկերի վրա: Բայց, այդ պատկերն իսկ բավականին խոսուն է, արձանագրելու համար, որ միջուկային երեք տերության մասնակցությամբ միջնորդական աննախադեպ ձևաչափը չէր կարող լինել ընդամենը Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Համաձայն չեմ լինի իհարկե հակառակ պնդման, որ բանակցությունը Արցախի անկախության ճանաչման մասին էր:

Ընդհանրապես, բանակցային գործընթացի «մասինները», ըստ իս, տարբեր են, այսինքն դրանում ներգրավված յուրաքանչյուր կողմ ունի իր «մասինը»: Հարցը այն է, թե կողմերից յուրաքանչյուրը ինչի՞ «մասին» կկարողանա հասնել, ներեցեք այս մի փոքր «կալամբուր» ձևակերպման համար:

Իսկ Փաշինյանին «խանգարել» է ոչ թե «հայրենասիրության հայտնի մոդելը», այլ շատ ավելի պարզ քաղաքական հաշվարկ: Եթե Փաշինյանը այդ խոսույթը օգտագործեր մինչև 2020 թվականի պատերազմը, ապա 2018-ի նրա վարկանիշը գահավիժելու էր սրընթաց:

Սակայն, դրանից բացի, կա ըստ իս շատ ավելի լուրջ հանգամանք: Հնարավոր չէ լինել բանակցային գործընթացի մեջ, լինել դրա պատասխանատու, և այդօրինակ բաց համատեքստով հարաբերվել հանրության հետ: Դա կնշանակի պարզապես առանց զրահաբաճկոնի, բաց գլխով դուրս գալ խրամատավորված թշնամու դեմ:

Հանրությանն այդպիսի բովանդակություն ներկայացնում է մարդ, որը մերժում ստանալու դեպքում պատրաստ է թողնել ու հեռանալ: Բնական է, որ 2018 թվականին և հետո, ընդ որում առ այսօր, Փաշինյանը պատրաստ չէ դրան»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի