Ներքին 6 ամիս առաջ - 17:32 27-03-2026

Ով համարձակվում է չընդունել այն, ինչ սահմանում է Նիկոլ Փաշինյանը, դառնում է «փախած» կամ «փախած ստալինական»․ Հակոբ Բադալյան

Ով համարձակվում է չընդունել այն, ինչ սահմանում է Նիկոլ Փաշինյանը, դառնում է «փախած» կամ «փախած ստալինական»: Գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Նիկոլ Փաշինյանն ասում է, թե միֆ է, որ արցախցիները կռվել են մինչեւ վերջ:

Իհարկե հետո «երեսը չի բռնում» փախնելու համար մեղադրել բոլորին, եւ մեղադրում է «արցախյան էլիտային»: Ընդ որում, արցախյան էլիտայի որեւէ մի ներկայացուցիչ, որը ոչ մի այլ ներկայացուցչից «պակաս փախած» չէ, բայց ընդունել է Փաշինյանի «օրենքը», միանգամայն բարեհաջող տեղավորվել է նրա կառավարման համակարգում: Եթե որեւէ մեկն ընդունում է այդ «օրենքը», նա այլեւս «չփախած» է:

Ցանկացած մեկը, ով համարձակվում է չընդունել այն, ինչ սահմանում է Նիկոլ Փաշինյանը, դառնում է «փախած», իսկ արդեն թերեւս՝ «փախած ստալինական»:

Իսկ իրապես փախնողներ եղե՞լ են: Իսկ որտե՞ղ դրանք չկան: Մոռացել էի՝ Ուկրաինայում:

Օրինակ արցախյան էլիտային Նիկոլ Փաշինյանի հետ «ունիսոն» դատափետողներին ճնշող մեծամասնության համար մինչեւ վերջ կռվի «մոնումենտ» են ուկրաինացիները: Նրանք համոզված են, որ այնտեղ չկան փախչողներ, կոռումպացվածներ, գանձագողեր, եւ այլն:

Ինչու՞ ուրեմն՝ ուկրաինական էլիտան նրանց համար անբիծ է, իսկ արցախյան էլիտան՝ «փախած ստալինիստներ»:

Որովհետեւ այդ ամենի հիմքում իրապաշտ դատողությունը չէ, այլ օտարապաշտ կոնյուկտուրան:
Բայց, այս ամենում դա չէ կարեւորը: Այստեղ կա մեկ այլ հիմնարար հարց, որի մասին պետք է խորհել: Գուցե հնչի տարօրինակ, բայց Նիկոլ Փաշինյանը իր այդ նարատիվներով ըստ էության թե իրեն է այսպես ասած փրկում, թե ծառայություն մատուցում արցախյան էլիտային՝ բոլոր ժամանակների:

Այստեղ կասեմ մի բան, որը գուցե տրենդային եւ դուրեկան չէ, բայց ես երբեք չեմ ասում այն, ինչի համար լայք կամ ծափ եմ հավաքելու:

Նիկոլ Փաշինյանը իր այս նենգափոխ դիսկուրսով լղոզում է պատասխանատվություն հասկացությանն առնչվող ամեն ինչ: Այդ թվում լղոզում է ոչ միայն իր, այլ նաեւ՝ այո, արցախյան էլիտայի կամ էլիտաների պատասխանատվության հարցը: Նենգափոխումներով ստեղծելով ծայրահեղ իռացիոնալ բեվեռացվածության իրավիճակ, նա միջին հանրագումարում բերում է մի պատկերի, երբ հանրությունը պարզապես կենտրոնանում է այդ զազրելի նենգափոխումներից պաշտպանելու պարզ, մարդկային, բարոյական խնդրի վրա:

Իսկ Նիկոլ Փաշինյանը արդեն վաղուց մի քաղաքական դրության մեջ է, որ իրեն բոլորովին չի հետաքրքրում այդ պատմության անբարո կողմ լինելը: Իրեն հետաքրքրող գլխավորը՝ պատասխանատվության վերաբերյալ իրական քննարկումներ թույլ չտալն է: Որովհետեւ նա գիտե, որ այդ դեպքում անառարկելիորեն հայտնվելու է գլխավոր պատասխանատուի՝ ոչ շահեկան կողմում:

Թեկուզ սեփական ատելիության գնով հասնել արցախյան էլիտայի հանդեպ հանրության համակրանքի անշեղ աճին, միայն թե թույլ չտալ, որ հանրությունը գնա պատասխանատվությանը վերաբերող առարկայական հարցերի պատասխաններին հասնելու ճանապարհով:

Նիկոլ Փաշինյանն իրականում գիտե հաշվել: Այլ հարց է, թե նա ինչն է հաշվում եւ ինչի համար»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի