Ներքին 3 ամիս առաջ - 14:28 01-07-2026

Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է

Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է: Այս մասին հայտնում են այգուց:

«Սիրելի՛ այցելունե, մենք շարունակաբար աշխատում ենք, որ Երևանի կենդանաբանական այգին դառնա ավելի զարգացած, խնամված և հարմարավետ միջավայր թե՛ մեր կենդանիների, թե՛ ձեզ համար:

Հենց այդ նպատակով՝ 2026 թվականի հուլիսի 1-ից փոփոխվում են մուտքի տոմսերի սակագները։ Փոփոխությունը հնարավորություն կտա ընդլայնել այգու գործունեության ծավալները, ապահովել կենդանիների համար առավել բարեկեցիկ պայմաններ և շարունակաբար բարձրացնել այցելուներին մատուցվող ծառայությունների որակ:

Նոր սակագները՝ երկուշաբթի օրը 3 - 69 տարեկան այցելուներ - 1,000 դրամ: Երեքշաբթիից կիրակի՝ 3 - 69 տարեկան այցելուներ - 2,000 դրամ:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ Երևանի կենդանաբական այգում շարունակում են գործել անվճար մուտքի արտոնությունները մի շարք սոցիալական խմբերի համար։ Բացի երկուշաբթի օրվանից՝ երեքշաբթիից կիրակի օրերին կարող եք օգտվել հետևյալ զեղչերից: Միաժամանակ 11 և ավելի անձից բաղկացած խմբերի համար գործում է ընդհանուր արժեքից 5% զեղչ:

Դպրոցի, մանկապարտեզների և զարգացման կենտրոնի սաների այցելության դեպքում համապատասխան տեղեկանքի առկայության պարագայում կիրառվում է յուրաքանչյուր անձի համար 70% զեղչ:

Անվճար մուտքից կամ զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։

Շնորհակալ ենք ձեր վստահության և աջակցության համար։ Յուրաքանչյուր այցելությամբ դուք նպաստում եք Երևանի կենդանաբանական այգու զարգացմանն ու մեր կենդանիների բարեկեցությանը»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին