Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:30 19-06-2026

Փաշինյանն էլ մարդ է, երկիր ղեկավարելը հեշտ գործ չէ. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանի հետընտրական ելույթներում հնչող հայտարարությունների և վարքագծի վերաբերյալ քննարկումները շարունակում են հասարակական արձագանքներ ստանալ։

Oragir.News-ը Էրեբունի վարչական շրջանում հարցում է իրականացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչպես են գնահատում Փաշինյանի ելույթներն ու դրանց ընթացքում դրսևորվող նյարդային տոնը։

Հարցվածների մի մասը նշեց, որ նրա նյարդայնացումը կարող է կապված լինել երկրի կառավարման բարդությունների և աշխատանքի ծանրաբեռնվածության հետ։

«Բնականաբար, հոգնում է մարդը, երկիր կառավարելը հեշտ բան չի»,– նշեց հարցվածներից մեկը՝ հավելելով, որ նման իրավիճակներում լարվածությունը բնական է։

Որոշ քաղաքացիներ, սակայն, կտրուկ քննադատեց վարչապետի վարքագիծը, այն կապելով քաղաքական իրավիճակի և հանրային ընդհանուր դժգոհության հետ։

Մեկ այլ քաղաքացի կոշտ գնահատական հնչեցրեց․

«Ո՞նց չնյարդայնանա, երբ շուրջը խնդիրներ են, բայց սա արդեն ուրիշ մակարդակ է»։

Քաղաքացիների մեկ այլ հատված, սակայն, կտրուկ քննադատել է վարչապետի վարքագիծը՝ նշելով, որ այն կապում են ընդհանուր քաղաքական իրավիճակի և դժգոհությունների հետ։

«Հենց սկզբից էլ նյարդայնանում է, երևի ճնշումների մեջ է»,– նշեց հարցվածներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ ավելի կոշտ արտահայտվեց. «Գլխից էլ երևում է, որ ինչ-որ բան պակաս է»։

Մանրամասները՝ տեսանյութում։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված